07 09 2018

Ապօրինի որսն ու անտառահատումը, պոչամբարները, օդի աղտոտումը, Ամուլսարի խնդիրը՝ Էրիկ Գրիգորյանի մեկնաբանմամբ



Սեպտեմբերի 7-ին մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելու պաշտոնավարման 100 օրերին կատարած աշխատանքները:

Նախարարի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ պատասխաններից:

Բարձրացվել են անտառապահների աշխատավարձները հիմնականում ՝ 100 տոկոսով, իսկ ընդհանուր 50 տոկոսով: Դիլիջան ազգային պարկում 70 հազար աշխատավարձ ստացողների աշխատավարձերը դարձել են 140 000:

Այս տարի էականորեն փոխվել է որսի հետ կապված գործընթացը, 100 տոկոսով ավելացել են բնօգտագործման վճարները:

Առաջին անգամ իրականցվել է լքված պոչամբարների գույքագրում, արդեն ունենք 40 գույքագրված պոչամբար:

Յուրքանչյուր քաղաքացի իր հեռախոսից կկարողանա տեղեկանալ օդի աղտոտվածության մասին:

Ամուլսարի այդ տարածքը չի հանդիսանում է հայտնաբերված թիթեռի բնակատեղի:

Կարմիր գրքում գրանցված կենդանու որևիցե տարածքում լինելը, եթե դա բնակատեղի է, ապա կարող է հանդիսանալ էկոլոգիական նոր ի հայտ եկած գործոն:

Ամուլսարում հայտնաբերված բույսը Կարմիր գրքում գրանցված բույս չէ:

Անտառհատումների դեմ պայքարը՝ տեխնիկական վերահսկումն ու այլընտրանքային ապրուստի միջոց ստեղծելն է:

Ամուլսարի ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա հիմնական խնդիրն է, որը պետք է ուսումնասիրվի:

Ապօրինի անտառհատում պետք է չլինի, կան ծառեր, որոնք հազարավոր դոլարներ արժեն:

Այն հանքարդյունաբերողները, ովքեր ստացել էին թույլտվություն, սակայն գործունեություն չէին իրակացրել, նրանց դրական եզրակացությունը ուժը կորցրած է ճանաչվել:

Ուսումնասիրել ենք ՀԷԿ-երը, որից պարզ է դարձել, որ մի ամիս 20 ՀԷԿ, մյուս ամիս՝ 28 ՀԷԿ, ավելի շատ ջրառ է իրակացրել, քան թույլտվությունն է:

Հունվար, փերտրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ՀԷԿ-երը բավական էլեկտրաէներգիա են արտադրել և այդ ջրերը օգտագործվել են ՀԷԿ-երի գործունեությունը իրակացնելու համար:

28 մետաղական հանքից 7-ն են ներկայումս շահագործվում:

Մենք ունենք 4 անգամ ավելի շատ ջուր, քան Հայաստանում օգտագործում ենք, սակայն պարբերաբար ունենում ենք խնդիրներ ջրօգտագործման հետ կապված:

Ամուլսարը այս պահին բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստացել է հանձնարարական ձեռնպահ մնալ գործողություններ իրականցելուց: Հանձնարարականը կարող է բողոքարկվել, բայց դա մեր լիազորությունների շրջանակում չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ