09 08 2018

Հարկային արտոնություններ, արտահերթ ընտրություններ, հայտերի մերժում և հաստատում. Կառավարության նիստը



Օգոստոսի 9-ը կառավարության հերթական նիստի օրն էր: Գործադիրի օրակարգում ներառված էր 31 հարց, որից 20-ը չզեկուցվող, 3-ը՝ գաղտնի:

Գործադիրը՝

Փոփոխություն արեց  նախկինում ընդունած մի շարք որոշումներում:

Սարհատ Պետրոսյանին նշանակեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար:

Գումար հատկացրեց առողջապահության նախարարությանը:

Նվազեցրեց «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Արագածոտնի մարզի Կարմրաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակեց:

«ՓՈՒՅԱՔՍ ՋԵՆԵՐԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ՔՕ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մերժեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու թույլտվություն տրամադրել:

Հարկային արտոնություն տվեց «ՌՈՔ ԲԵՐԻ», «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ», «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ներին:

«ԲՈՆՎԱՌՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ՄԵՂՐԻ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տվեց:

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ