Հուլիսի 26-ը կառավարության հերթական նիստի օրն էր: Օրակարգում ներառված էր 26 հարց, որից 22-ը՝ չզեկուցվող:
Գործադիրը՝
Չեղյալ հայտարարեց և փոփոխեց նախկինում ընդունած մի շարք որոշումներ:
Փոփոխություններ և լրացումներ արեց մի շարք օրենքներում:
Եվրադատարանի վճռի հատուցման համար գումար տրամադրեց արդարադատության նախարարությանը:
Սահմանեց Միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիր տրամադրելու կարգը:
Բանակից տարկետում տվեց մշակույթի, կրթության և սպորտի մի շարք ներկայացուցիչների:
Գումար տրամադրեց մարզպետարաններին:
նշանակեց Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարի և Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու անդամների ընտրություններ:
Հարկային արտոնություններ տվեց երկու ընկերությունների:
Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացրեց և այլն:
Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը