20 07 2018

ՀՀ վարչապետի մեծ ասուլիսը՝ բազմաթիվ հարցերի շուրջ



Հուլիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետն անդրադարձավ տնտեսական զարգացման հեռանկարներին, կոռուպցիայի դեմ պայքարին, կադրային քաղաքականույան շուրջ քննարկումներին, սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին և մի շարք այլ հարցերի:

Մամուլի ասուլիսը ներկայացնում ենք ամբողջությամբ, ինչպես նաև որոշ հատվածներ Նիկոլ Փաշինյանի պատասխաններից:

Նշվում է, թե այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ տնտեսական քաղաքականություն է վարում մեր կառավարությունը, կարծում եմ, որ  տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպիցայի դեմ պայքարն ու անկախ դատակաան համակարգի ստեղծումը: Ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ կոռուպցիայի բացակայություն ու անկախ դատական համակարգ:

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Այսօր ես որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր ատաքին քաղաքականության համար: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երկու կամ, գուցե, ավելի, մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Մենք մասնակցել ենք ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, մենք մասնակցել ենք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող խաղաղապահ գործունեություն իրականացնող երկրների համաժողովին: Մենք ասել ենք, որ միջազգային պարատվորությունները կատարելու ենք, որ եղել է մինչ թավշյա հեղափոխությունը:

Ինձ համար տարակուսելի է, որ ԵՄ մի շարք գործընկերներ, ոչ բոլորը, համենայն դեպս՝ մի մասը, ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այսօր էլ Հայաստանում ակնկալում են փոփոխություններ: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան մարդիկ, որ չեն նկատում, որ Հայաստանում եղել են փոփոխություններ:

Մեր առաջ դրված է Հայաստանում թոշակների աշխատավարձերի բարձրացման խնդիր, և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար:

Երբ ասում ենք ներառող տնտեսական համակարգ և երբ ասում ենք կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարում մեր հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ նախ՝ ապահովել տնտեսական հավասար դաշտ, գանձենք պետությանն ու ժողովրդին հասանելիք գումարները և ավելացնենք պետական եկամուտները:

Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, կախարդական փայտիկը իր գործը անում է և կշարունակի անել, դրանում չկասկածեք:

Բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե հանրապետության վարչապետի և նախագահի միջև, այլ կառավարության և Ազգային ժողովի միջև: Որևէ երկրում, այդ թվում նաև ՀՀ-ում չի կարող լինել երկու ղեկավար, բայց մենք պետք է հետևողականորեն սուպերվարչապետությունից անցնենք վարչապետական համակարգի: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախագահի ինստիտուտի համար մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելանան:

Մենք չենք կարող լինել անսխալական, բայց ես բացառում եմ այնպիսի իրավիճակ, որ մենք կաշկանդված կյլինենք մեր սխալը ուղղելու

Ես անձամբ Տարոն Մարգարյանին ոչ մի բան չեմ հորդորել: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի թեկնածու ունենալուն, ապա ոչ թե ես պետք է թեկնածու ունենամ, այլ՝ քաղաքական ուժը: «Քաղաքացիական պայմանագրում» քննարկվում է ու կքննարկվի այդ հարցը: Թեկնածուներ կան, որոնց անունները շրջանառվում են մամուլում:

Մենք անխուսափելիորեն հասնելու ենք կադրային հեղափոխության, բայց դա չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք և հնձել բոլորին:

Տեր-Պետրոսյանի հետ նստել ենք, սուրճ ենք խմել, Արցախի հարցի մասին շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ որևէ նոր բան չի հայտնել:

Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք ցանկանում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման: Երբ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, այդ ժամանակ կքննարկենք, կքննարկենք ոչ թե կառավարության մակարդակով, այլ՝ ազգովի, որ հասկանանք, թե մեզ համար փոխզիջման ինչի հնարավորություն գոյություն ունի:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բացառում եմ այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար:

Եթե Հայաստանում նորից ունենանք քաղբանտարկյալներ, ինձ համար անձանապես մեծագույն խայտառակություն կինի:

Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: Մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի: Չի լնելու այնպիսի մի քրեական գործ, որը վարող քննիչի դերում կլինի ՀՀ վարչապետը:

Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի կունենա մոտավորապես 11 ամսվա ընթացքում:Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ ամենաուշ ժամկետը, որ տեղի կունենան ընտրությունները 2019 թվականի մայիսն է:

Հանրապետականն ասում է, մենք ձեզ ժառանգել ենք 7 տոկոսանոց տնտեսական աճ, եկեք բացենք նայենք, դա մանիպուլյատիվ աճ է: Ընդերքը քանդել, արտահնել ենք: Տնտեսական աճի այդ մոդելը մեզ ձեռնտու չի և մենք պետք է բոլորովին այլ իրավիճակ ստեղծենք երկրում:

Ես ամեն օր զարմանում եմ ոլորտային բացահայտումներից, ինձ թվումա առաջիկա չորս ամիսներին ես շարունակելու եմ զարմանալ: Թվում էր, թե մի վարչապետի համար, որ նախկինում մշտապես բարձրաձայնել է խնդիրների մասին, պետք է ոչնչից չզարմանար, բայց այդ վարչապետը ամեն օր շոկի է ենթարկվում:

Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ և չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ