Մայիսի 17-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված էր 11 հարց:
Գործադիրը՝
Հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը:
Փոփոխություն արեց նախկինում ընդունած մի քանի որոշումների մեջ:
«Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը նվիրաբերեց ՀՀ համայնքներին:
Տվեց հարկային արտոնություններ:
Սահմանեց գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը:
Ֆիրդուս Զաքարյանին ազատեց սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի մեկնարկին օրակարգ մտցրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի պաշտոնանկության հարցը:
Ստեփան Մնացականյանն էլ վերանշանակվեց ԱՎԾ տնօրենի պաշտոնում:
Գործադիրի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:
Նիստը և հաջորդած ճեպազրույցներն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը