Ապրիլի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը կառավարության հերթական նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Վարդան Արամյանի ասուլիսի տեսանյութը ներկայացնում ենք ամբողջությամբ, ինչպես նաև առաջարկում ընթերցել որոշ հատվածներ նախարարի պաշտոնակատարի պատասխաններից:
Բյուջեի օրենքով սահմնաված 1 միլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է, մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 156 միլիարդ հարկային եկամուներ:
Ընթացիկ ծախսերի մասով ունեցել ենք 24.7 մլրդ կարգի տնտեսումներ, իսկ կապիտալ ծախսի աճը եղել է 48 մլրդ:
2018 թվականին էլ խոստանում ենք, որ եթե ամեն ինչ ընթանա իր հունով և մենք խոցենք այն թիրախները, որոնք դրվել են 2018 թվականի բյուջեի հենքում, մենք արդեն կունենանք պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազում՝ առնվազն 1 տոկոսային կետով:
Այս իրավիճակը մեզ բոլորիս մտահոգում է, և երկրի համար լավագույն ելքը պետք է գտնվի: Անկախ նրանից, թե լարվածությունը, անհանգստությունը ինչ պատճառներ ունեն, պետք է ուշադիր լինենք ինֆորմացիոն հոսքերի կառավարամանը, քանի որ դա տնտեսական աճի վրա ազդում է:
Եթե իրավական պետություն ենք ուզում, ուրեմն ձեռքներս պետք է դնենք օրենքի վրա և օրենքի պահանջներին համահունչ շարժվենք:
Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը շատ դրական է ընկալվել միջազգային ներդրողների ու հանրության կողմից: Դա դրական ազդակ է տվել այն առումով, որ Հայաստանն ունի այնպիսի իրավիճակ, որ չի կրկնում Ուկրաինայում կատարված սխալները, այսինքն՝ գնում է ավելի կառուցողական ուղիով:
Ֆինանսների կառավարությունը իրավունք չունի այժմ նախկինի պես 12 ժամ չաշխատել, դա վտանգավոր բան է:
Կառավարությունը պարտավոր է զգոնություն ցուցաբերել, չտրվել էմոցիաներին, դա խիստ վտանգավոր է և էմոցիաների տակ որևէ որոշում չկայացնել: Եթե 2018 թվականի բյուջեն կատարվի, շատ լավ կլինի: Ես կարծում եմ, որ 2018-ին ինչ որ ծրագրել ենք, դա ենք իրականացնելու:
Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունում, դուք ինձ կհարգե՞ք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը