Մարտի 1-ը կառվարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 30 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող:
Գործադիրը՝
Փոփոխությունների առաջարկներ արեց ՀՀ քրեական օրենսգրքում, «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքներում:
Փոփոխություններ և լրացումներ արեց կառավարության՝ տարբեր տարիներին ընդունված մի շարք որոշումներում:
Հավանություն տվեց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներին:
2018 թվականի հուլիսի 19-ից մինչև հուլիսի 29-ը Երևանում կայանալիք` Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին և 11-րդ բանակումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին որոշեց ազատել մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
Ապրանք ներմուծելիս հարկային արտոնություն որոեց տալ «ՀԵԼԼՈ» ՍՊԸ-ին:
Հավանություն տվեց «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին:
Ստեղծեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ:
Հավանություն տվեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին:
Թույլատրեց վաճառել «Նաիրիտ-2»-ը:
Գումար հատկացրեց Շիրակի և Գեղարքունիքի մարզպետարաններին:
Գործադիրի օրակագն ամբողջությամբ այստեղ:
Նիստն առաջարկվում ենք դիտել ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը