04 11 2024

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I «Գոյ» թատրոնի աշխատակիցների ասուլիսը



Մամուլի ասուլիսով են հանդես գալիս «Գոյ» թատրոնի աշխատակազմը՝ ներկայացնելու թատրոնում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

«Գոյ» թատրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով․ ««Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը: Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը:

Այդ պատճառով նոյեմբերի 4-ին Ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ