Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացնում Խորենացի փողոցի վրա գտնվող մսի իրացման տաղավարներում (ԳՈՒՄ-ի շուկա)՝ ստուգելու վաճառվող միս-մսեղիքի ծագումը:
Հիշեցնենք, որ Հայաստանում պարտադիր է կենդանիների սպանդանոցային մորթը:
Միս-մսեղիքը պետք է ունենա դրա սպանդանոցային ծագումը հավաստող ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՁԵՎ 5 ՎԿԱՅԱԿԱՆԸ:
Միսը պետք է նույնականացվի՝ համեմատելով դրա վրայի ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ Ձև 5 վկայականի հերթական համարի հետ. մսի և վկայականի համարները պետք է համընկնեն:
Կտրատված և սառնարան-ցուցափեղկերում դրված միսը պետք է ներկայացված լինի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿՈՎ, որը նույնական է Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ:
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը