30 11 2022

Ոստիկանությունը կեղծ փաստաթղթեր է հայտնաբերել սպանդանոցներում

Ոստիկանությունը կեղծ փաստաթղթեր է հայտնաբերել սպանդանոցներում

Ոստիկանությունը բացահայտել է գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելու կարգում բազմաթիվ խախտումներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Վերջին շրջանում կատարված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ լիցենզիա ունեցող 15 սպանդանոց 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են սպանդային մթերքները սպանդանոցից դուրս բերելու բովանդակությամբ կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։ Տնտեսավարողներն էլ բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերն օգտագործելով` գյուղացիներից ձեռք բերած անասունները տեղում մորթել ու վաճառել են իրենց խանութներում:

Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ: Նման միջոցառումները շարունակվում են»,-նշվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ