Մամուլի ասուլիսով է հանդես գալիս Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Ասուլիսի ժամանակ կներկայացվեն բացառիկ փաստեր Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների և բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ:
Այս փաստերը սեպտեմբերի 19-ից սկսած հավաքագրել է հիմնադրամը։
Փաստերով կհիմնավորվի արցախահայերի բռնի տեղահանումը: Կներկայացվեն ապացույցներ, որոնք հաստատում են ադրբեջանական էթնիկ զտումները՝ շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի նաև հայկական էթնիկ ինքնության դեմ Ադրբեջանի իշխանության կեղծ հայեցակարգերին, որոնք առավել ակտիվացվել են:
Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը