20 07 2023

Բյուրականում տեղի է ունենալու բանակում․ ասուլիսը՝ ՈւՂԻՂ



 

Այս շաբաթվա ավարտին, Բյուրականի «Գառնիկ Մկրտիչյան» բանակավայրում տեղի կունենա համաՀՄԸՄ- ական 12-րդ բանակման բացումը՝ մասնակցությամբ միության Շրջանային եվ Մեկուսի շրջանների 750 սկաուտների։ Բանակմանը կմասնակցեն Իրանի «Արարատ», «Սիփան» և «Նայիրի» միությնների սկաուտական պատվիրակությնները։

ՀամաՀՄԸՄ-ական բոլոր նախաձեռնությնների նման, սկաուտական բանակումը եվս մեկ տարով հետաձգվեց կորոնա վիրուսի համաճարակի պատճառով։ ՀամաՀՄԸՄ- ական վերջին բանակումը տեղի էր ունեցել միության 100-ամյակի տօնակատարությնների շեմին, հուլիս 2018-ին։

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ բանակումը տեղի կունենա հուլիսի 21-30-ը, Բյրուրականում։

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ բանակման նշանաբանն է «Խրոխտ, խիզախ, մի՛շտ պատրաստ»։
Այս տարի կնշվի համաՀՄԸՄ-ական բանակումների 45-ամյակը։ Համա-ՀՄԸՄ-ական առաջին բանակումը տեղի է ունեցել՝ 1978-ին։

Համա-ՀՄԸՄ-ական առաջին չորս բանակումները կատարվել են Հայաստանից դուրս՝ Հունաստան (1978, 1990), Ֆրանսիա (1980) եվ Անգլիա (1986)։ Հայաստանի վերանկախացումից հետո, 1994-ից սկսյալ, եվ չորս տարին մեկ անգամ, կազմակերպված են Հայաստանում։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ Հոլանդիայի դաշնակցական Ասլան Ասլանյանն ընտանիքով Հայաստան է եկել մասնակցելու բանակումին, սակայն սահմանապահներն արգելել են մտնել երկիր, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների առաջ ցույցերի է մասնակցել։ 

Այժմ տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ բանակումի վերաբերյալ։

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ