28 06 2023

ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույցն ավարտում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց․ ՈւՂԻՂ



SOS Artsakh 24֊ժամյա նստացույցն ամփոփվում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։

 Հիշեցնենք, որ  երեկ՝ հունիսի 27-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել էր 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

 Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

 Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։

 Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկեց առավոտյան 08։30-ից և ավարտվում է 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

 Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ