15 06 2023

Քննարկում՝ աներոջը սպանելու, կնոջն ու հարազատներին ահաբեկելու աղմկահարույց տեսանյութի թեմայով․ ՈւՂԻՂ



Տեղի է ունենում ասուլիս-քննարկում՝ «Համացանցում կինը պատմում է ամուսնու սպառալիքների մասին․ ինչ միջոցներ են ձեռնարկվում նրա ու երեխաների անվտանգության ապահովման համար» թեմայով։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին սոցիալական ցանցերով և մեդիահարթակներով տեսանյութ է տարածվել, որում երիտասարդ կինը պատմում է ամուսնու սպառնալիքների և նրա կողմից հետապնդումների ենթարկվելու մասին։ Լիանա Մարգարյանի և նրա երեխաների լուսանկարները տարածվում են «որոնվում են» վերտառությամբ։ Կինը, սակայն, պնդում է, որ իրենք անհետ կորած չեն, այլ ստիպված են թաքնվել, քանի որ ամուսինը՝ նախկին ոստիկան Գոռ Տեր-Եսայանը, որը սպանել է իր հորը, այժմ ազատության մեջ է։

Առաջարկում ենք քննարկմանը հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ