Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը և Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը ներկայացնում են համատեղ զեկույցը՝ նոր ապացույցներով։ Զեկույցը ներառում է 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը, որն օբյեկտիվ ապացույցներով ներկայացնում է ադրբեջանական խոշտանգումները, ադրբեջանական թշնամանքի քաղաքականության նոր զարգացումներն ու վտանգները։ Զեկույցում մանրամասն ուսումնասիրվել է Ադրբեջանի իշխանությունների շարունակվող քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ և բացահայտվել են իրական, այդ թվում՝ խորքային մտադրությունները։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը