Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ բիոլաբորատորիաների գործունեության առնչությամբ: «Վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, «Ազատագրական Շարժում» նախաձեռնությունը։
Բողոքի ցույցն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը