31 05 2022

«Դիմադրության» շարժումը երթեր է անում դեպի պետական կառույցներ



«Դիմադրության» շարժումը Երևանում տարբեր ուղղություններով խաղաղ անհնազանդության ակցիաներ է անցկացնում։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը Ֆրանիսայի հրապարակում հայտարարել է․

«Պետք է գնան դռնեդուռ՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ստանալու։ Սա կարմիր գիծ է, ով այլ բան է ասում, ստում է, ուզում է՝ մենք  պետականություն չունենանք։ Հինգ օր ժամանակ ունենք ամբողջական պատկերը ստանալու։ Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է։ Ունենք վճռական հինգ օր, ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»։

Նշենք նաև, որ նախօրեին շարժման մասնակիցները շրջափակել էին կառավարական երրորդ մասնաշենքը և պահանջում էին դիրքորոշում հայտնել նախարարներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ