25 05 2022

Փաշինյանի կողմից պետական դավաճանության դեպքի առթիվ քրգործ հարուցելու պահանջով նիստը՝ ուղիղ



ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ մայիսի 25-ին, քննում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Նշենք, որ դեռևս 2021 թվականի հունիս ամսին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ