Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։
Ջահերով երթը այս տարի կրում է «Զարթնի՛ր լաո» խորագիրը։
«Մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ մեր նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։
Ուստի այսօր այդ քաղաքականությանը ո՛չ ասելն, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր հայի պարտքը»,- ասված է երթի կազմակերպիչների տարածած հայտարարությունում։
Նշենք, որ այս տարի Ջահերով երթին մասնակցում են նաև ՀՀ երկրորդ և Երրրոդ նախագահները։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը