19 04 2022

64 օր անց դատարանը քննում է Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքը․ ուղիղ



Ապրիլի 19-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ քննում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքը։

«Բողոքը ներկայացված է եղել փետրվարի 14-ին՝ 64 օր առաջ, որը քննվում է միայն երկու ամիս անց։ Մինչ այս պահը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կազմը դատական նիստերի վերաբերյալ ակնհայտ կեղծ ծանուցագրեր էր ուղարկել, որոնք փոստին հանձնվել են այն հաշվով, որ ես ծանուցվեմ նիստերից հետո։ Ի դեպ, վաղվա նիստի ծանուցագիրն էլ էր նույն ձևով ուղարկվել, սակայն կազմը սխալ է հաշվարկել և ես ծանուցագիրը ստացել եմ։ Իմ խորին համոզմամբ դատավորի վարքագիծը պարունակում է հանցակազմ սակայն հաշվի առնելով հանրային այն մտահոգությունները, որ Ռուբիկ Մխիթարյանը մերձիշխանական դատավոր է, ուստի, երևի թե, այդ ուղղությամբ էներգիա չենք ծախսի և կբավարարվենք ինքնաբացարկի միջնորդությունով»,- գրել է իր էջում Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ