Oragir.News-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20։00-ին կժամանի Արարատի մարզ՝ ներկա գտնվելու Վեդի քաղաքի ամֆիթատրոնի պաշտոնական բացման արարողությանը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ բազմաթիվ բնակիչներ հրաժարվել են մասնակցել միջոցառմանը՝ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պայմանավորված։
Ուստի 2-րդ փորձից, բազմաթիվ խախտումների դիմելով, Վեդիի համայնքապետի պաշտոնը գրաված Գարիկ Սարգսյանը, որը հայտնի է կոկորդիլոսագետ մականվամբ, լծվել է իր հարսանիքի քավորի, քաղաքական թիմի ղեկավար Փաշինյանի համար գլխաքանակ ապահովելու գործին։
«Զանգել են առաջին դասարանցիների ծնողներին, համոզել, որ անպայման երեխաները ներկա լինեն, քանի որ նվերներ են բաժանելու։ Նույնը շրջանավարտնեին, հերթով զանագահարել ու ասել են, որ անպայման ներկա գտնվեն միջոցառմանը, քանի որ այն նաև իրենց է նվիրված լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կեսօրից սկսած ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Վեդիում, ժամանել է Ոստիկանության մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստոմյանը, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։ Վերջինս Վեդիում անձամբ է համակարգելու Փաշինյանի անվտանգության ապոհվման գործընթացը։
«Հրահանգել են, որպեսզի ամֆիթատրոն մուտք գործող անձինք անպայման ներկայանան անձնագրերով, առանց դրանց Փաշինյանի անվտանգության աշխատակիցները որևէ մեկին թույլ չեն տալու մուտք գործել միջոցռման անցկացման վայր։ Անգամ Վեդիի ավագանու անդամներից են հետաքրքրվել, թե արդյոք մասնակցելո՞ւ են միջոցառմանը, եթե այո, ապա նրանք ևս անձը հաստատող փաստաթղթերով պետք է ներկայանան։Ամֆիթատրոնի մուտքի մոտ մի քանի մետաղորսիչ սարքեր են տեղադրվել։ Մարդիկ անցնում են այդ մետաղորսիչ սարքերով։
Քանի որ բազմաթիվ բնակիչներ հրաժարվելեն մասնակցել միջոցառմանը, իսկ ամֆիթատրոնը բավականին մեծ է, Գարիկ Սարգսյանը այլ բնակավայրերի ՔՊ-ական ներկայացուցիչների միջոցով է խնդիրը լուծել։ Բացի այդ Արարատի մարզի այլ համայնքներից ևս ՔՊ ակտիվի ներկայացուցիչներ են ժամանելու, որպեսզի գլխաքանակն ու ծափերը ապահովեն։
Փաստացի Փաշինյանի անվտանգության աշխատակիցներին արդեն իսկ ցուցակ է տրամադրվել, որտեղ նշված են բոլոր նրանց անուն-ազգանունները,որոնք իրավունք ունեն մուտք գործելու ամֆիթատրոն։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը մերժված է և վախեցած։
Նշենք, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մայիսի 31-ին տեղի է ունենալու Վեդի համայնքի ամֆիթատրոնի պաշտոնական բացման արարողությունը․
«Միջոցառումը նվիրված է լինելու նաև Վեդի համայնքի 2024 թվականի շրջանավարտներին։ Միջոցառման սկիզբը՝ 20:00։
Միջոցառման հատուկ հյուր՝ DJ SMOKE։
Սպասվում են անակնկալներ, ուստի բաց չթողնեք առիթը մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը»։
Ըստ երևույթին՝ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն անակնկալ ասելով նկատի ունի Նիկոլի Փաշինյանին։ Համենայն դեպս անակնկալը Վեդիի շատ բնակիչների համար տհաճ անակնկալ է եղել։
Yerkir.am-ի տեղեկություններով էլ դպրոցականներին ստիպել են ընտանիքի անդամների հետ ներկա գտնվել միջոցառմանը:
«Ավարտական դասարանների աշակերտներին սպառնացել են: Ներկա, բացակա են անելու, ովքեր չգան, ատեստատ չեն ստանալու: Անֆթատրոնի տարածքում ցուցակագրում են մարդկանց»,- հայտնում է Yerkir.am-ի աղբյուրը:
Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն միջոցառման ժամը մի քանի անգամ փոխվել է:
Վեդիում մեծաթիվ ոստիկաններ կան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը