27 03 2022

Խոշորացված Վեդիում համայնքապետ են ընտրում․ ուղիղ հեռարձակում



Այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։

Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ Առաջինի ցուցակը հլխավորում է Սպարտակ Թարթիկյանը, որը Սիսավան համայնքի նախկին ղեկավարն է, երկրորդի ընտրացուցակը՝ Վեդի համայնքի  ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Yerevan.Today-ի նկարհանող խումբը աշխատում է Վեդիից։

ԿԸՀ-ից հայտնում են, որ առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում են 62 տեխնիկական սարքավորումներ:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 2 տեղական հասարակական կազմակերպություններ և «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։ Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ:

Քվեարկության մասնակիցների թիվը, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ