15 01 2020

Մարդիկ չեն ներելու, որ Նիկոլ Փաշինյանն իրենց դրեց էշի տեղ․ Արմեն Աշոտյան



Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։

Հարցազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև առանձնացրել ենք մտքեր Արմեն Աշոտյանի պատասխաններից։

Սպանվեց Իրանի բարձրաստիճան գեներալ, իսկ Իրանը մեզ համար ռազմավարական հարևան է ու ոչ միայն մեզ համար, այլև՝ Արցախի համար։ Ուշացած ցավակցություններ, այն էլ՝ վախեցած։ Դա առաջին ահազանգն էր, որ այս իշխանությունը լավ չի պատկերացնում, թե ինչ է կտարվում։

Գեներալի թաղման օրը Հայաստանից ոչ ոք չկար, այն դեպքում, երբ մենք ունենք դեսպանատուն Թեհրանում և դեսպանը կարող էր գնալ։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, միջազգային ճգնաժամ կա, նա հելնում է սարի գլուխ, ինչ-որ բան է ասում։ Որևէ միջազգային մամուլում արձագանք տեսե՞լ եք։

Իրանի նման երկրին չի կարելի ցավակցելու ուղարկել տարածքային կառավարման նախարարի մակարդակով, երբ ունես 2 փոխվարչապետ։

132 պատգամավոր, իշխանական պատգամավորներ․․․ Կներեք, էդ «դարմոյեդությունը» ինչի՞ համար եք պահում, եթե էս օրերի համար չեն։ Իրանը ծանր, լուրջ երկիր է, իրենք լավ են պատկերացնում։

Ակնհայտ է, որ Հայաստանում գործող ղեկավարությունը սկսել է միջամտել Արցախում ընթացող գործընթացներին։

Հանդիպում ես Արցախի նախագահի թեկնածուներին, ինչո՞ւ։ Լավ, որ հանդիպում ես, բոլորին ինչո՞ւ չես հրավիրել։

Ամենակարևորն այն է, որ Արցախում չլինեն հետընտրական սրացումներ, որ իշխանությունը ձևավորվի արցախցու սրտով և որ այդ իշխանություը կարողանա Երևանին ասել «չէ»։

Նիկոլի գործած կիքսերի, պոռոտախոսությունների, սխալների հետևանքների մասին կարելի է թեկնածուական լուրջ ատենախոսություն գրել։

Երբ Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցում իր և Արցախի դիրքորոշումը 100 տոկոսով համընկնում է, դրանով վատ իրավիճակում է դնում իրեն ու Արցախին։

Մեռանք ապաշխարելով, ուրիշի մեղքերն էլ ենք մեզ վրա վերցնում։

Վանե՛ցյան, ուզում ես ընդդիմադիր ճակատում տեղ զբաղեցնել, փորիր խրամատդ ու դիրք պահիր, չի ստացվելու՝ մենք բոլորս կեղտոտ գործն անենք, իսկ դու գաս սպիտակ ֆրակով, ասես՝ ես թեկնածու եմ։ Էդպես չի լինի, մեզ «բոս» պետք չէ։

Ցավում եմ, որ գերատեսչություններն իրենց աշխատանքային արժանապատվությունը դրել են Նիկոլ Փաշինյանի անձիշխանությունը սպասարկելու զոհասեղանին

Նիկոլ Փաշինյանին քաղաքական առումով տանել չեմ կարողանում, բայց Նիկոլ Փաշինյանին պատասխանում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, իմ սիրտը մղկտում է։ Ես կարող եմ իմ երկրում ասել ու հիմնավորել, խալխը դա չպետք է անի։ Բայց որպեսզի խալխը դա չանի, ինքը պետք է այդ առիթը չտա։ Օրվա ստատուս գրելու խաթեր արժե՞ր ընկնել էդ ապուշ իրավիճակի մեջ։ Էդ 15 հազար լայքդ, որ հավաքել էիր, արժե՞ր էս շուխուռը։ Քեզ ծանր պահի, ինչից չես հասկանում, հարցրու, էդքան «դարմոյեդներ» ես հավաքել կողքդ, մի խելոքը չկա՞՝ ասի՝ ինչը դնես, իչը՝ չդնես։

Երբ Նիկոլն ասում է՝ իմ համար ոչ մեկը ճամփա չի փակել, արդար ա։

Մի ասեք Սերժն ա մեղավոր, որ Նիկոլին հավատացինք, մազերս բիզ-բիզ ա կանգնում։ Տարիուկես առաջ ճամփա փակած մարդիկ հիմա ասում են՝ չտայիք իշխանությունը։ Տո լավ է։

Ասեք, որ դուք խաբվել եք, ինքնախոստովանեք, մի ասեք՝ Աշոտյանն ա մեղավոր, Սերժն ա մեղավոր, որովհետև ապրիլի 23-ին մեզ ճղում էիք։

Արտաամուսնական կապեր, ՍԴ դատավորներ-ուսումնասիրություններ, տղերք, ցնդե՞լ եք լրիվ։ Մի արեք բաներ, որոնց կործանարար ազդեցությունն ինքներդ եք զգալու։ Մի՞թե էս երկրում սրբություն չի մնացել, մի՞թե տղամարդկություն չի մնացել։

ՍԴ դատավորներչի ճնշող մեծամասնությունն ապացուցեց, որ հասկանում է իր դերը նորագույն պատմության մեջ։

Հրայր Թովմասյանի և իր գործընկերների պահվածքը, ուղղակի էդ բառից ՊՈԱԿ-ի ֆեյքերը ներվայնանում են, հերոսական էր։ Այո, խրամատ պահող են, գնացեք-մեռեք։

Չեմ բացառում Հրայր Թովմասյանին կալանավորեն, բայց դա հարցի լուծում չէ։ Ինքն էնպիսի բզեզի բուն ա քանդել, նենց փեթակ ա քանդել․․․

Եթե մենք ապրեինք Կենտրոնական Եվրոպայում, հա դե մի պոպուլիստ ավել եկավ, մի պոպուլիստ պակաս գնաց, կարևորը խախանդ ա մեր կողքը։ Բայց մեր կողքը խախանդ չէ։

Բացվեց «Թուրքական հոսք» գազամուղը, էրդողանը լուրջ ծրագրային ճառ ասեց, Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող ո՞ր պաշտոնյան է գոնե մեկ շաբաթ անց վերլուծել հետևանքները, սպառնալիքները։

Ով ինչ երբևէ կրել ա, թող պատասխան տա, ես ուտողների, հատկապես ուտող-ուրացողների և պարզապես ուրացողների դատապաշտպանը չեմ։

Սերժ Սարգսյանին մեղադրել դիզելի գործո՞վ, էդքան անճար ե՞ք։ Դուք հասկանում ե՞ք, անգամ իր թիմակիցներն էին ներվայնացած էդ մեղադսրանքից։ Սերժ Սարգսյանին ուզում են արգելել արտասահմանյան այցերը, բայց նա ունենալու է։ Տեսնեմ՝ ոնց չեք թողնելու։

«Կայունության շաբաթ» միջոցառմանն է նախագահը գնացել մասնակցելու։ Մի երկրի նախագահ, որի երկիրն ինքը կայունության խնդիր ունի, գնացել է կայունության շաբաթվա ֆորումին, որ ի՞նչ խոսի։ Չկա էդ մարդը, քաղաքական, պետական առումով գոյություն չունի, մոռացեք, որ տենց մարդ կա, մոռացեք, որ տենց ինստիտուտ կա։

Գիտե՞ք ինչ է անելու Արմեն Սարգսյանը, սուսիկ-փուսիկ մարագ մտած սպասելու է, որ Նիոլի վարկանիշն ավելի ընկնի, պատեհ պահին ինքը դառնա ազգի պապիկ։ Չի ստացվելու։ Էսքան կեղտը վրան, էսքան մեղքը վրան, չի ստացվելու։ Իրեն էլ եմ զգուշացնում՝ չսպասեք, որ մենք Նիկոլի դեմ քաղաքական պայքարը կտանենք, հիմա էլ դուք, պարոն Սարգսյան, կգաք սպիտակ ֆրակով կասեք՝ ես համբուրգեր ավելի լավ եմ սարքում։

Ատելության մթնոլորտը չի կարող սահմանափակվել միայն վիրտուալ տարածքով ու մամուլով, ինչ-որ պահի դուրս է գալու իրական կյանք։ Պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Սրա քավորը Նիկոլ Փաշինյանն է։

Եթե էսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը մտնի լայվ, ասի՝ ժողովուրդ էս ամբողջ ասֆալտը, քֆուր-քյաֆարը թարգում ենք ու իր ֆեյքերի ֆաբրիկան անջատի, իր ֆեյքերն անջատի, երկու օրից կունենանք էկոլոգիապես մաքուր քաղաքական մթնոլորտ։ Բայց ինքը չի անի դա, որովհետև նստել է էդ ճյուղի վրա ու չի կտրի էդ ճյուղը, որի վրա նստած է։

Հանրությունը չի ների, որ Փաշինյանին հավատացել է։ Մարդիկ չեն ներելու, որ Նիկոլ Փաշինյանն իրենց դրեց էշի տեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ