Yerevan Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ Սարգիս Ավետիսյանն է։
Այսօրվա քաղաքական, իրավական, հասարակական ամենահնչեղ ու օրակարգային թեման մարտի 1-ի դատավարությունն է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննումը։ Ինչպե՞ս է գնահատվում դատավարության ընթացքը ներսում և իրավիճակը՝ դատարանից դուրս։
Ո՞ւր կհասցնի ատելության քարոզը, որ իրականացնում է իշխանությունը և ինչո՞ւ են իշխանության կողմնակիցները հավաքվում դատարանի մոտ։ Ինչո՞ւ են բողոքի ակցիային մասնակից դարձնում երեխաներին և ինչո՞ւ են դատարան բերում մարտի 1-ի զոհերի հարազատներին, եթե սպանությունների հանգամանքները բացահայտված չեն։
Ինչո՞ւ է իշխանությունը ոչ ադեկվատ պատասխանում Արցախի գործող և պաշթոնաթող նախագահների նամակին։
Այս և այլ հարցերի ենք անդրադարձել Սարգիս Ավետիսյանի հետ զրույցում։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հաղորդաշարի բոլոր թողարկումները՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը