02 03 2022

«Կարճ ասած»․ Փաշինյանը հետ բերած փողը ի՞նչ տարբերակով կբաժանի ժողովրդին



 

Էսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը էլի հունից դուրս եկավ․ բայց հետաքիրքը գիտե՞ք որն է, էս մարդուն ինչից հարց են տալիս, ինքը իր միակ երգն է երգում ու դուրս գալիս հավասարակշռությունից։ Հարց տվեցին հացահատիկի պակասից, սա խոսեց Մադրիդյան փաստաթղթերից։ Նիկոլ Փաշինյանը մոռանում է ամենակարևոր բանը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ իր ստորագրությունն է, ու դրանով հանձնում է՝ Աղդամի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը, իր ստորագրությամբ։ Իր հրամանով զորքերը հետ են քաշվել, և հայկական հողերը հանձնվել են, ոչ թե պատերազմով, այլ իր ստորագրությամբ։

Հայաստանի չզարգանալու, ավելին, վստահ քայլերով նահանջելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում իշխանություն չկա․ մեր երկրում կա ընդդիմություն, ընդդիմության ընդդիմություն և բոլոր ընդդիմություններին ընդդիմություն համարվող փաշինյանական թիմ։ Ընդդիմությունն ասում է՝ իշխանությունը կոռուպցիոներ է, իշխանությունն ասում է՝ նախկին իշխանությունը կոռուպցիոներ է: Ազգային ժողովի իշխանական պատգամավորների ելույթներն ամեն քառօրյայի նայելիս զարմանք եմ ապրում, ազնիվ խոսք։ Սենց բան աշխարհում չկա։ Չեք կարող գտնել այլ դեպք, որ իշխանությունը ամեն օր ասի՝ նրան էս տունը ո՞րտեղից, էս ավտոն ո՞րտեղից, էս հողը որտեղից․ այդ հարցը պետք է տան ժողովուրդը և ընդդիմությունը, իսկ իշխանությունը պետք է բացահայտի, դրա համար էլ իշխանություն է, ոչ թե հերհյուրանքներ տարածի։ Երբ ԱԺ իշխանական պատգամավորը բռնագրավում է ԱԺ ամբիոնն ու ասում՝ ո՞րտեղից նախկին իշխանությանը էս տունը, ինքը առնվազն․․․ Չգիտեմ ինչ բառ ասեմ, որ չասեն խոսքի ազատությունը չարաշահում ես։ Որովհետև ընդդիմությունը կարող է ունենալ կասկածներ, իսկ իշխանությունը պետք է պատասխանի, եթե, իհարկե, թափանցիկ է։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմություն էր աշխատում, իշխանությանը մեղադրել է ինչի մեջ ուզել է՝ անգամ առանց մտածելու՝ դա հնարավո՞ր էր, թե չէ։ Բոլորս հիշում ենք, որ ասում էր՝ արագաչափերը Սաշիկինն են, դրել են, չեն հանում, որ թալանեն վարորդներին ու իրենց գրպանը լցնեն, գազի գինը չեն իջացնում, որ փող աշխատեն, լույսն էլ, սա էլ, նա էլ։ Իսկ երբ Նիկոլն արդեն ընդդիմություն չի աշխատում, ենթադրվում էր, որ պարտավոր էր այդ ամենը բացահայտել, գինը իջեցնել։ Չի արել, համարյա 4 տարի՝ իշխանություն է, ոչինչ չի արել, դեռ մի բան էլ ավելացել է, թե՛ արագաչափերը, թե՛ հոսանքի ու գազի գինը։ Դա էլ ձեր արդար Նիկոլը։ Ընդդիմությունը կարող է մեղադրել, իշխանությունը վերահսկողական որևէ լծակ չի տալիս, ստեղծում է հակակոռուպցիոն մարմին ու դրա ղեկավար նշանակում մարդու, որը հայտնի է որպես Նիկոլի հրահանգով գործ սարքող։ Դե հիմա ես չեմ, դուք եք, ասեք հասկանամ՝ սրանց արդար ու ոչ կոռումպացվածը որն է։

Ընդդիմությունը, ժողովուրդը, միանշանակ է՝ իրավունք ունի կասկածել իշխանությանը կոռուպցկաի մեջ, բայց իշխանությունը չունի դրա իրավունքը։ Առաջ իշխանությունը չէր հայտարարում, չէ՞, թե ընդդիմադիր խմբագիր Նիկոլը, զուտ օրինակի համար, շատ չխորանանք, էսինչ պաշտոնյայից փող է վերցնում, կաշառք է վերցնում, որ սրա-նրա դեմ վատ բան չգրի կամ գրի, էսինչից փող է վերցնում, որ լավ բան գրի, էսինչից փող է վերցնում, որ երրորդի դեմ գրի, էսինչ պաշտոնյայից, օրինակի համար՝ կահույք է ստացել, էն մեկից խոզերի ֆերմա է ստացել, հող է ստացել, կանոնավոր եկամուտ է ստացել և այլն։ Իշխանությունը էդ մասին չի խոսել, որովհետև կոռուպցիայի մասին խոսելը Նիկոլի գործառույթն էր՝ որպես ընդդիմություն։

Իշխանական պատգամավորներն ԱԺ ամբիոնից խոսում են ինչ-որ ապօրինի գույքի մասին։ Եթե մարդ ունի ապօրինի անշարժ գույք, դա պետք է արդեն բացահայտված լիներ, անցել է 4 տարի։ Սակայն դա չեն անում, բայց անդադար խոսում ու շահարկում են։ Բայց չէ՞ որ այդ բացահայտումները պետք էր անել մարդկանց մեջ վստահություն մտցնելով գործընթացի նկատմամբ․ ոչ թե ինչ-որ տեղից մի հատ Սիլվա պեղեն, որն էլ ասի, թե 3,4,10 միլիոն դոլար կաշառք է տվել։ Արդեն սաղ խառնել են, 3 էր, 4 էր, ինչքան էր․․․ Այ էդ որակի բացահայտումներն ավելի լավ է չանել, որովհետև, ժողովուրդ, դա դառնում է խեղկատակություն։ Այդ կարգի գործընթցները պետք է արվեն բաց, թափանցիկ, ԱԱԾ-ն չասի՝ այսինչն ապօրինի գույք ունի, գործ հարուցեն, հետո այդինչը գույքը անհասկանալի կերպով նվիրի Նիկոլի աշխատակազմին, ու գործը փակվի, գույքը ծախեն, փողն էլ չհասկանանք ինչ եղավ։

Մանվել Գրիգորանին լավ հիշում եք, ինչ-որ 100 հատ անշարժ գույք նվիրեց պետությանը։ Թե ինչի՞, ապօրինի էր, թե ոչ՝ դա էլ չհասկացանք, մեզ միայն ասեցին՝ նվիրել է։ Բայց ես այլ հարց եմ ուզում տամ, դուք տեղյա՞կ եք՝ ում են բաժին հասել դրանք, ով տարավ, ինչ արեց, ով օգտվեց։ Եվ կրկնում եմ, ամենից կարևորը, որ մերոնքական-ձերոնցական չդնեն։ Պետք է պարտադիր քննություն գնա, հասկանանք, թե նախագահացու Վահագն Խաչատրյանը ինչու է Երևանի ամենակենտրոնում գտնվող հսկայական շենքը 5655 դոլարով օտարել օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին։ Պետք է, օրինակ, մանրարկիտ քննել, թե էդ ոնց եղավ, որ դերասանը դարձավ պատգամավոր ու 2-3 տարում 4 հատ անշարժ գույք ձեռքբերեց իր անունով։ Իսկ այլ բարեկամների անուններո՞վ ինչ կա, ստուգել ե՞ք։ Ինչ է այդ տները, նվեր է ստացել ինչ-որ մի սերիալի մեջ բժշկի օգնականի դեր տանելու համա՞ր։ Էդ ՔՊ-ականները, որ ամեն օր ԱԺ ամբիոնից խոսում են կոռուպցիայից, կարող էին, օրինակ, վերջին հարսանիքի ժամանակ, որին, ըստ տեղեկությունների, ծախսվել է առնվազն 200 հազար դոլար, Նիկոլի հետ ուսի-ուսի տված պարելուց հետո հարցնեին, շեֆ ջան, ախպեր ջան, էս պատմության դասատուին ո՞րտեղից էսքան փող․ ոնցոր սաղս էլ նույն վիճակում ենք եղել, նույն կետից քայլել ենք, նույն ճամփի փոշին մեզ վրա էլ ա դրել, էդ ո՞նց ես մնացի աշխատավարձի, պարգևավճարի ու ԿԻԱ ավտոյի հույսին, ամեն օր քլնգում եմ ընդդիմությանը ստատուսներով, որ չզրկվեմ դրանից, սա սենց առաջ գնաց, դեռ մի բան էլ՝ ավելի։ Բա Ալենը Սիմոնյան, նույն շենքում՝ Երևանի կենտրոնում, 2 տուն ունի, մեկը արանքում ծախում է, մի հատ ուրիշն ավելի էժանով առնում է, դա ո՞նց է լինում։ Ո՞նց է լինում, որ իր եղբայրն է ասֆալտի մրցույթները շահում, ոչ թե Բաբկենի հարևան Պողոսինը։ Բա էդ Ծառուկյանի աշխատող Վահագը, էն որ Ալենին ձեռք էր առնում էն վախտերը, հիմա նույն դուխով ինչի՞ չի, մի հատ ելույթ ունենում, որ մենք էլ ասենքք՝ արա դե արդար տղա է։

Բայց կրկնում եմ, դա էլ պետք է քննել արդար, որ վաղը երբ իշխանություն փոխվի, էդ մարդը չգա ասի՝ ինձնից շանտաժով են խլել։ Դուք ասում եք՝ կոռուպցիան սպանել ենք, ես էլ ասում եմ՝ կատարելագործել ես։ Թե չէ, խոսումոսում եք, բայց չեք ուսումնասիրում տեսնենք, թե էդ ո՞նց է Նիկոլի նախարարը տենց թանկ կահույք առնում, չնայած 2 տարի առաջ ապառիկ էր փակում, Նիկոլի արդեն նախկին օգնականը, դե էն որ գերիներով էր զբաղվում, լավ հոգնել ու Դուբայում տժում է թանկանոց հյուրանոցում, որի մենակ գիշերակացն ու մեկ անգամյա սնունդը, ըստ մամուլի, 730 դոլարից է սկսում։ Ձեր դեպուտատների հագուկապը նայել ե՞ք ոնց են փոխվել, հունական հանգիստներն ու վոյաժները նայել ե՞ք։ Ինչի դուք տենց բաներ կարայիք ձեզ թույլ տայի՞ք, 2018-ից առաջ։ Չենք ասում հանցագործություն եք արել, բայց դուք եք ասում՝ կոռուպցիա չկա, բա էդ էլ բացահայտեք՝ տեսնենք։ Բացահայտեք բա, էդ Արսենյան Գուրգենը ո՞նց է հարստացել, ուսումնասիրե՞լ եք, կարողա հարկեր նորմալ չի վճարել, դրա համա՞ր է հարստացել։ Մի հատ հարցրեք, էդ նույն թրքասեր պատգամավորին, էդ քո տղան ինչպե՞ս 44 օրյայի ժամանակ երկրում չէր, կարող ա՞ բան գիտեր՝ որդուն փախցրեց։ Կամ նույն Անդրանիկ Քոչարյանի տղեն, էն որ 3 անգամ տարկետում ստացավ, մինչև կարողանա պաշտպանի ու ազատվի։ Բա էղ սաղ կորուպցիոն թեմաներ են։ Բա էտ սաղ բացահայտեք, ընկել եք էլի նախկիններից եք խոսում, 4 տարի անց։

ԱԱԾ-ում 2018 թվականից գործում է ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող դեպքերի բացահայտումն էր։ Մամուլը հարցնում է՝ ի՞նչ դեպք եք բացահայտել, չեն ասում։ Ի՞նչ ասեն, եթե չեն բացահայտել կամ էլ տակով են արել։ Սրանք եթե մի բան են գտնում, հատկապես նախկինների վերաբերյալ, մոտավորապես էնպիսի աղմուկ են հանում, ինչպիսին հավն է հանում ամեն անգամ ձու ածելիս։

Լավ, իսկ ի՞նչ պետք է անեն բացահայտումներից հետո։ Սա ամենակարևորն է։ Նիկոլն ասել է՝ ժողովրդից թալանվածը, ապօրինի հարստացածը պետք է վերադարձվի ժողովրդին։ Ոչ մի իշխանություն դա չի ասել, Նիկոլը աննախադեպ բան է արել։ Ո՞ւ։ Ժողովուրդը որ ձայն է տվել ինչի՞ համար է տվել․ հենց դրա համար, որ ոչ թե ինչ-որ բան խլեն մեկից, ու դրան տեր կանգնի նիկոլական պաշտոնյան կամ նրա զոքանչը, չէ, դուք ուրիշ բան եք խոստացել։ Դուք խոստացել եք կոպեկ-կոպեկ վերադարձնել ժողովրդին։ Դա պետք է անել այսպես․ ասենք «Գոլդեն Փելես» հյուրանոցը ծախել եք 10 մլն դոլարով։ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 մլն 961 հազար է, այսինքն էդքան է Հայաստանի ժողովրդի թիվը․ ընդդիմություն, իշխանություն, չեզոք, էդքան է, իրենց ես խոսք տվել վերադարձնել․ ուրեմն պետք է 10 մլն դոլարը բաժանես էդքան մարդու միջև ու ամեն մեկին տաս իր հասանելիքը, այն է՝ 3 դոլար 37 ցենտ։ Կարող ես պոչտայով ուղարկել, կարող ես ամեն մեկի անունով հաշվեհամար բացել, կարող ես հրապարակի մեջտեղը, էն բեմի տեղը, որ կանգնել ասում էիր այս ժողովուրդն է ամեն ինչ որոշելու, այ էդտեղ մի հատ դախլ դնես ու հատ-հատ բաժանես «Գոլդեն Փելեսի» 10 մլն դոլարը։ Մանվելից վերցրած 100 անշարժ գույքն, օրինակ արեց 50 մլն դոլար, ուրեմն, պետք է ամեն քաղաքացու բաժանես 16 դոլար 88 ցենտ, էդքան էլ քեզ վերցնես։ Կրկնում եմ՝ դու հենց դա ես խոստացել։ Ասել ես, որ արագաչափերը Սաշիկինն ա, բայց պետք է ժողովրդինը լինեն։ Արագաչափերը տարեկան տուգանում են ասենք 15 մլն դոլարի, ուրեմն պետք է ամեն քաղաքացու տաս իր հասանելիքը, կամ հանեք էդ արագաչափերը։ Դատախազությունն ասում է՝ 2020-21 թվականներին բացահայտել է ապօրինի ծագման 94 անշարժ եւ 23 շարժական գույք, 27 միլիարդ դրամը գերազանցող գումար: Բա բաժանեք մարդկանց, բա դա եք խոստացել։ Հլը բոլորը գումարեք իրար, կլորիկ թիվ կանի։ Թե չէ դուք հիմա ի՞նչ եք անում, վերցնում եք ու չգիտենք ում բաժին հասավ, կամ ձեզնով եք անում, կամ ձեր մոտիկներին եք տալիս, կամ փողը գնում է բյուջե, ու դրանով Անդրանիկ Քոչարյանը պարգևավճար է ստանում, աներձագ Հրաչն էլ գնում է Միկոնոս հանգստանալու։

Ու էս ֆոնին երբ քպական պատգամավորը բարձրանում ա ամբիոնին ու ասում ա՝ կոռուպցիա, մարդու մազերը բիզ-բիզ ա կանգնում։ Բա մենք էլ ենք ուզում իմանալ՝ ինչի՞ եք խոսում, բայց դուք անում էնմ ինչը քննադատում եք։ Մեռան ասելով՝ զենքի, սիգարետի մաքսանենգության մասին, բա չիմանա՞նք՝ հիմա եղել է՞, թե չի եղել, բա ուզում ենք իմանալ՝ մեր վարչապետը, այս ընթացքում երկրից փող հանե՞լ է, թե չի հանել, Կանադայում, որ էդքան խոսում են, առանձնատուն ունի՞, թե չունի, Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում որ գնացել էր, տուն առե՞լ է, թե չի առել։ Բա էդ սաղ ուզում ենք իմանալ։

Կարճ ասած՝ այս իշխանությունը, ժողովուրդ, չհավատաք որ ինչ-որ բան պիտի վերադարձնի ձեզ։ Ընդդիմութան ժամանակ ինչքան անպատասխանատու խոսեցիք վերջ, իշխանության ժամանակ պատասխան տալու ժամանակներ են։ 4 տարին բավական ժամանակ էր, որպեսզի խոստացած բոլոր բացահայտումներն անեիք կոռուպցիայի վերաբերյալ։ Նաև 4 տարին բավարար էր, որպեսզի բոլոր թաքուն անկյունները մտնեիք ու կոռուպցիա անեիք։ Մանր ձկներ, իհարկե, կբռնվեն, իսկ մեծ ձկները կշարունակեն ազատ լող տալ, թռփոշանալ ու արդեն դառնալ շնաձուկ։

Ի դեպ, հաջորդ թողարկումներից մեկում կներկայացնեմ այս իշխանության օրոք կոռուպցիոն դրսևորումները։ Ինքներդ կտեսնեք թե որքան են։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ