24 11 2021

«Կարճ ասած»․ Ի՞նչ հասկացանք Նիկոլի ասուլիս-շոուից



 

Նիկոլ Փաշինյանը ոչ մի անակնկալ չմատուցեց իր ասուլիսում, չարեց էնպիսի մի բան, որ զարմանանք, որևէ անսպասելի բան․ էլի կռուտիտներ, էլի սրան ու նրան մեղադրանքներ, էլի ինքնագովազդ։ Սխալ դուրս եկան նաև նրանք, ովքեր մտածում էին, թե ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով մեղքի ու պատասխանատվության իր անգնահատելի բաժինը, հրաժարականի ճառն է կարդալու կամ՝ լավագույն դեպքում՝ ինքնասպն է լինելու։ Մարդիկ նայում էին ասուլիս կոչված շոուն ու նյարդայնանում․ թարսի պես՝ մեկնաբանություններն էլ արգելվել էին հենց առաջին րոպեներից, երբ հայհոյանքների տարափ սկսվեց։ Ինչպես երեկ ճիշտ գուշակում էի, նա ընդամենը շատացրեց մեր գործը․ երեկվանից նրա կռուտիտների իրականությունն ենք բացահայտում։

Ամենացավալի բաներից մեկը, որ իմացանք և որը, իհարկե, գաղտնիք չէր, էս մարդը չգիտի զիջելու աստիճաննը, զիջելու չափը, կարմիր գիծը։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զիջել է արդեն Կիպրոսի, Լիբանանի չափ տարածք, Ճամայկայի ու Կատարի չափ։ Նիոլ Փաշինյանը ավելի շատ տարածք է տվել Ալիևին, քան Մոնակոն, Մալդիվները, Մալթան, Անդորրան, Սինգապուրը, Հոնկոնգն ու Լյուքսեմբուրգը միասին վերցրած են։ Մենակ մայիսի 12-ին Հայաստանից զիջել է Սան Մարինոյի չափ տարածք՝ մեկ պետության տարածք։ Սա զիջում է ու չգիտի երբ դադար տա։

Էդ մարդը երկու ամիս առաջ ասում էր՝ Սյունիքից հետ քաշեցի զորքերը, որ պատերազմ չլինի․ արդյունքում 45 կիլոմետր մեր երկրի տարածք մխրճվեց թշնամին․ հիմա ասում է՝ եթե Հայաստանում «տվող» կառավարություն լիներ, կրակոցները չէին հնչի։ Չէ, Նիկոլ, դու տվեցիր, որ չհնչեն, բայց հնչեցին, ավելին ասեմ՝ դու առանց կրակոցների Արցախից լիքը շրջաններ ես տվել Ադրբեջանին։ Դու հենց հող տվող ես։

Ու հիմա գնում է սահմանագծում անելու, որ էլի հողեր տա և ասում է՝ դա 100 տոկոսով բխում է մեր շահերից։ Պարզվում է՝ Ալիևը 45 կիլոմետր խորացել ա մեր երկրի մեջ միայն Սյունիքից, մի ահագին էլ եկել է Շորժայի կողմից, Սև լիճը գրավել ա, 32 գերի է տարել, 15 զինվոր է սպանել գիտե՞ք ինչի համար՝ որ Նիկոլին ստիպի 100 տոկոսով ՀՀ շահերից բխող փաստաթուղթ ստորագրի։ Այսինքն Ալիևը Հայաստանի համար հերոս ա, իսկ Նիկոլը թշնամի՞, որ մինչև զոհ չտվեց, չհամաձայնեց ստորագրել այդ «խորը հայանպաստ» թուղթը։

Կրկնում եմ՝ Նիկոլը դեռ շատ բաներ է տալու․ նա երեկ զարմանք էր հայտնում, թե Սյունիքում կա 6 գյուղ, որտեղ ապրում են 250 ընտանիք։ Այսինքն՝ դժբախտ, դժգույն գյուղեր են։ Հա, Նիկոլ, մի զարմացի, Հայաստանում 20 տուն ունեցող գյուղեր էլ կան ու ասեմ՝ քեզ են ընտրել՝ խաբվելով, թե ապագա կա։ Զգուշացեք, սիրելի գյուղացիներ, սա աչք է դրել ձեր ունեցվածքի վրա, կարող է հանկարծ հանձնել։

Մենք պատերազմից հետո 100 անգամ խոսել ենք էն բարդակի մասին, որ տիրում է մեզ մոտ, որ մինչև հիմա չգիտենք գերիների, անհետ կորածների ու զոհերի իրական թիվը, վիրավորներինը ընդհանրապես չգիտենք։ Նիկոլը երեկ հաստատեց՝ պետությունը չգիտի, թե քանի գերի ունի, ասում է՝ օդում կախված տեղեկություններով՝ 32։ Պետության ղեկավարը չգիտի՝ քանի հոգի է ուղարկել պաշտպանելու սահմանները, նրանցից քանիսն են հետ եկել։ Ավելին ասեմ՝ անցել է 8 օր, հաստատել են 6 զոհի մասին, բայց անունները չկան։ Սահմանին ծառայողներից շատերի ծնողները հետները կապ չունեն, կիսամեռ են դարձել, ինչի՞ չեք հրապարակում զոհերի անունները։ Թե՞ էլի ձեզ համար միայն թիվ են, այն էլ՝ պլյուս-մինուսով։

Նա չի խոսում գերիներին բերելու մասին, խոսում է նրա մասին, որ բերի՝ կդատի։ Բա, ասում է, կա օրենք, կա օրինականություն, բա կա զինվորական երդում։ Տո լավ է՜։ Նիկոլ ջան, դու էլ ես կարծեմ կարդացել վարչապետի համար նախատեսված երդման տեքստը։ Էդ դու քո երդումը չես խախտե՞լ։ Ասում ես 45 կիլոմետր խորացել են մեր տարածքի մեջ, բա դու ինչի՞ ես վեր ընկած քո պոստում։ Ասում ես՝ պետք է դատարանը պարզի՝ գերիները մեղավոր են, թե ոչ․ նաև ընդունում ես, որ դու մեղավորն ու պատասխանատուն ես, բայց ասում ես, որ դա պետք է որոշի ժողովուրդը։ Արդար չես խաղում, Նիկոլ, ինչի՞ց որոշիր, որ գերիներին պտի դատի դատարանը, բայց քեզ՝ ժողովուրդը։

Ֆիքսենք, Նիկոլը հաստատեց, որ իրենք ՀԱՊԿ-ին չեն դիմել նոյեմբերի 16-ին երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց։ Ասաց՝ դե մայիսի 12-ին դիմել էինք։ Այսինքն՝ էն հիստերիան, որ բարձրացրին իր պատգամավորները, կոնկրետ նպատակ ունեին։

Մի զավեշտի մասին էլ ասեմ․ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է ոչնչացնել Հայ ժողովրդին, հիմա Նիկոլն ասում է՝ Ես ուզում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե հայտարարություններով, այլ հստակ գործողություններով պատասխանեն՝ իրանք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն։ Ժողովուրդ, սա ի՞նչ է, եթե ոչ նոր պատերազմ սկսելու կոչ, պատերազմ արեք, եկեք ոչնչացրեք։ Գործով ապացուցեք, որ մեզ թ՛շնամի եք, Նիկոլին բարեկամ։

Ես մի անգամ ասել եմ, որ մեր երկրի ամենապարապ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Սա երեկ դա էլ հաստատեց։ Մարդն ասաց, որ մտնում է ու իրեն քոմենթ գրողների ֆեյսբուքի էջերը ուսումնասիրում է։ Ասում է՝ ինձ քոմենթ գրող այսինչը իր ֆոտոներից մեկի տակ էսպիսի բան է գրել։ Սա կարդում է գրառումը, հետո մտնում է ու էդ մարդկանց էջերը քրքրում է՝ տեսնի մարդիկ դիրքորոշման փոփոխություն ունեցե՞լ են տարիների ընթացքում, թե՝ չէ։ Նիկոլի գրառումը քոմենթում են 6 հազար հոգի, էս մարդը բոլորի էջերով անցնում է, քրքրում, գուցե պատվերներ տալիս իր դեպուտատներին ու ֆեյքերին կամ ԱԱԾ-ին։ Դուք հասկանում ե՞ք մեր վիճակը, թե ում հետ գործ ունենք։ Նիկոլը 7 մլն դոլարով ձեռք է բերել լրտեսող ծրագիր և գաղտնալսում է քաղաքացիներին։ Տարբեր երկրներում դա օգտագործվում է արտաքին հետախուզության մեջ, նրանց, ովքեր սպառնում են երկրի անվտանգությանը, իսկ Նիկոլի համար վտանգ են ներկայացնում բոլորը, մի բացառեք, որ էս պարապ մարդը անձամբ է գաղտնալսելու վաղը շուկայում կանաչի ծախողներին, բոլորից վախենում է, չէ՞։ Ահազանգում են, ժողովուրդ, որ բոլորդ գաղտնալսման վտանգի տակ եք, Նիկոլը բոլորից վախենում է, բոլորին կասկածում է՝ կլինես դու, թե իրեն հավատարիմ ենթարկվող դեպուտատը։ Նա գիտի, որ շատ վատ բան է արել ու բոլորից վախենում է։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ամենակարևոր երեք հարցի չպատասխանեց՝ ե՞րբ է իր ներկայությունից ազատելու կառավարությունը, ե՞րբ է հրաժարական տալու, ե՞րբ պետք է կանգնի իր երազած գնդակահարության պատի տակ։ Հայ ժողովուրդը մինչև ե՞րբ պետք է Նիկոլի արածների դառը հետևանքները զգա իր վրա, մինչև ե՞րբ պետք է կոտորվի ու գերի ընկնի։ Եվ չասաց՝ իրեն ո՞վ է իրավունք տվել միանձնյա որոշել մեր ճակատագիրը․ ինչո՞վ է ինքը համոզված, որ իր մանձնյա որոշումները ճիշտն են, լավագույն տարբերակն են։

Հույս ունեմ՝ հիմա գոնե Նիկոլի ընտրազանգվածը պատկերացում կազմում է, թե ինչ ապագա է ընտրել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ