Հայաստանի Հանրապետության վարչապետը մեր երկրում սովորական քաղաքապետի չափ իրավունքներ ու լիազորություններ ունի, մի տարբերությամբ՝ որոշում է նաև ոստիկանությանը ոնց օգտագործել, պետական շենքերը ոնց պահպանել, ինչքան փող ծախսել․ մեր երկրի համար լուրջ բան որոշելու իրավունք չունի։ Այլևս չունի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ինձ Ադրբեջանը երեկ տեղեկացրել է, որ գիշերը տամոժնի է դնելու մեր երկրում։ Հասկանում ե՞ք, թշնամիդ քեզ զանգում ասում է, որ քո երկու քաղաքները իրար կապող ճամփեն երեկոյան արդեն իրենն է։ Կամ էլ կարող է հակառակն է՝ Նիկոլն է զանգում ու ասում՝ Իլհամ ջան, արդեն ես ուրիշ ճանապարհ եմ ասֆալտել, ֆսյո՝ կարաս դա փակես։ Դե ուղիղ կապ ունեն, չէ՞։
Մի երկու ամիս առաջ ձեռք էինք առնում, որ եթե էսպես շարունակվի, Կապան գնալու համար վիզա պետք է հանեք։ Էսօր ԱԽ քարտուղարն ասում է՝ կարող է պատահի վճարեք, որ գնաք Կապան։ Գորիսից գալուց, պետք է մի պահ մտնեք Ադրբեջանի տամոժնյա, վճարեք, ստանաք վիզա, նոր գնաք Կապան։ Ասում է, բայց դե մենք էլ մեր կողմից ենք դնում մաքսակետ։ Էդ ինչի՞, որ կապանցուն տաք վիզա՞, թե՝ բարի գալուստ Հայաստան ասեք ադրբեջանցուն։ Նիկոլն էր ԱԺ ամբիոնից ասում՝ պայմանավորվել եմ, որ Գորիս-Կապան ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։ Էսօր ասում է՝ մեզ տեղեկացրել են, որ չենք կարող՝ պտի փող տանք, որ կարողանանք Գորիսից-Կապան գնանք։ Պետության ղեկավարի խոսքը 0 կշիռ ունի, էդ մեկ։ Երկրորդը՝ մի հարց տամ էլի․ իսկ դու ո՞վ ես, որ գծես ՀՀ սահմանները, էն էլ՝ բանավոր։ Ո՞ւր ա փաստաթուղթը․ դու ի՞նչ կապ ունես ՀՀ սահմանների հետ, սահմանադրությունն ե՞ս, թիմիդ մեջ հանրաքվե ես արե՞լ։ Թե՞ արդեն քո ու Ալիևի բանավոր խոսալով է որոշվում՝ Սյունիքի, Տավուշի կամ Երևանի բնակիչները ինչ սահմաններով են ապրելու։
Իրականում ամեն ինչ կապիտուլյացիոն իշխանության տրամաբանության մեջ է։ Նույն բանը շարունակվում է։ Բա որ ասում ենք պատերազմն էլ պլանավորել ու պայմանավորվել են, հողերն էլ տենց են տվել․ էն ա, որ էն 5000 էրեխու դրեցին հողի տակ, թե չէ՝ մնացածը նույնն ա։ Նիկոլը մարդկանց հասցրել է էն ծանր վիճակին, որ իր ցանկացած դավաճանական ընտրություն պետք է համարի փրկություն։ Հասցնում է կապիտուլյացիայի ու ասում՝ ժողովուրդ, կա՛մ պետք է կապիտուլյացիայի ստորագրեի կա՛մ պետք է սաղդ զոհվեիք։ Բանավոր պայմնավորվում է, որ հողերը տա թշնամուն ու հայտարարում է՝ կա՛մ պետք է զորքերը Սյունիքից հետ քաշեի կա՛մ պետք է պատերազմ լիներ։ Ասում է՝ կա՛մ պետք է Ադրբեջանը Հայաստանում տամոժնի դներ, կա՛մ պետք է միջանցք ունենար։ Սա էդքան պլոճիկ չունի, որ մեր պետության շահերն առաջ տանի, բերում է կռախի առաջ կանգնեցնում ու ասում՝ սա աղետի ամենից փոքրն էր եղածներից։ Տեխնոլոգիա է, ժողովուրդ, մարդկանց բերել ծանր փաստի առաջ ու ստիպել հաշտվի քո դավաճանական ընտրության հետ։ Արա բայց խի՞ պտի սենց լիներ, որ մենք էլ տենց ընտրության առաջ կանգնեինք։ Խի՞ պտի պատերազմ լիներ, խի պտի պարտվեինք, հաղթած էինք, ժողովուրդ, լեզուներներս էլ երկար, Ադրբեջանն էլ 25 տարի տեղից չեր կարողանում շարժվեր, ո՞նց տենց միանգամից կարողավ հախներիցս գա, ո՞նց։
Ի՞նչ է կատարվում, դրանից հետո։ Ո՞նց է ներկայացնում գերագույն գլխավոր հող տվողը։ Պարզ ասեմ՝ Սյունիքը կտրվում է Հայաստանից։ Իբր այլընտրանքային ճանապարհ են փռել։ Ասում են, զատո լավ ասֆալտ է․ բայց մարդիկ բողոքում են, որ անվտանգ չէ, մեքենադ կարող է ընկնել ձորը, մանավանդ՝ ձմռանը, որովհետև նեղ է, ոլորանները շատ են, կահավորված չէ։ Ճանապարհը հանձնել է, մի հատ նեղ ասֆալտ է փռել ու դաժե դրա վրա է գովազդ անում, թե՝ տասնյակ տարիներ ասֆալտապատված չի եղել, ես եմ ասֆալտել․ ջհանդամը ասֆալտապատեիր․ ինչի՞ ես մեր ճանապարհը տվել ադրբեջանցուն։ Ոնցոր վատ երազ լինի։ ԱԽ քարտուղարը կանգնում-սուտ է ասում, ասում է՝ որևէ գյուղ չի մնա շրջափակման մեջ․ փաստացի որոտանցիներն ասում են, որ շրջափակման մեջ են, Բարձրավանի բնակիչներն ասում են, որ շրջափակման մեջ են։ Վաղը էդ գյուղերը դատարկվելու են․ մարդիկ իրենց անվտանգության համար, կրթության համար արտագաղթելու են, ու ոչ ոք իրավունք չի ունենա նրանց մեղադրել։ Գյուղը, որը հյաթափվեց, տրվելու է Ադրբեջանին։
Նիկոլը շարժվում է Ադրբեջանի ու Թուրքիայի գծած սցենարով։ Նրանք մեզ սկզբում քարոզում են, որ հեսա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտուր ենք անելու։ Հետո փակում են Իրանի հետ ճանապարհը։ Փաստացի՝ շուտով էլ Պարսկաստանից բեռների չենք սպասելու, էդ ճանապարհով դժվար թե գան․ էն մի ճանապարհով պետք է փող մուծեն, մյուսն էլ անհարմար է։ Հայաստանը երեք կողմից հիմա արդեն շրջափակվել է։ Մեզ մնացել է միայն վրացական ուղղությունը։ Սրանք ասում են՝ անկլավներ ունենք, որ պետք է հանձնենք, ու արդեն տեղեկություններ կան, որ դրա մեջ է մտնում հայ-վրացական միջպետական ճանապարհի մի հատված։ Դա էլ են հանձնելու, 4 կողմից շրջափակեն ու ասեն՝ ժողովուրդ, պետք է առևտուրն Ադրբեջանի հետ անենք, որ սովամահ չլինենք։ Մարդ կգժվի էս իրականությունից։
Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Այս կիրակի Կապանում ընտրություններ են։ Պետք ա վաղը ՔՊ-ականները գնան Ադրբեջանի տամոժնի, վիզա ստանան ու գնան Կապան հանրահավաք անեն, որ Կապանում ապագա կա՞։ Կիրակի ընտրություններ են ու ինձ հետաքրքիր է՝ ՔՊ-ի թեկնածուին ձայն տվող լինելո՞ւ է։ Եթե էդ ՔՊ-ականը բացի իրենից ու ընտանիքի անդամներից այլ ձայն տարավ, ուրեմն կամ արժանի են կատարվողին, կամ նրանց ԴՆԹ-ն պետք է ստուգել, տեսնենք վերջը հայ ե՞ն, թե թուրք։ Նիկոլը ընտրությունների ժամանակ կարողացավ զինվորականների ու եսիմինչերի շնորհիվ ձայն տանել Սյունիքում ու ասել՝ տեսեք, ժողովուրդը ողջունում ա կապիտուլյացիան, հիմա Կապանի ժողովուրդ, կարողա՞ սա ողջունես։ Ինչո՞ւ պետք է վաղը ձեր միտինգին մարդ գա, ի՞նչ երեսով պետք է էդ միտինգն անեն ՔՊ-ականները։ Ի՞նչ են ասելու, ասելու են դե Հայաստանից կտրվում ենք, զատո ասֆալտ ենք անելո՞ւ։ Չէ, էս գժանոցի մեջ, եթե միևնույնն է ՔՊ թեկնածուին Կապանում ձեն տվող լինի, ուրեմն ոչ թե արժան են էս վիճակին, այլ ուրեմն ադրբեջանցի են էդ ձեն տվողները, որովհետև չկա այլ տարբերակ, չի լինում բնության մեջ տենց տեսակ որ իր քաղաքը կտրում են մնացած երկրիցդ, բայց դու գնում ու չգիտեմ ինչի խաթեր ձայն ես տալիս էդ թուրքի կոշիկ լիզողներին։
Կապանցին, Գորիսեցին, Երևանցին պետք է դիմադրե՞ն, թե չէ ժողովուրդ։ Էսօր հրապարակում ընդամենը մի քանի հարյուր հոգի մարդ էին եկել իրենց բողոքը ասելու։ Մի քանի 100 հոգի ժողովուրդ էր ու հազարից ավելի ոստիկան։ Ոստիկանը մերը չէ, ժողովուրդ, նա եկել ու պաշտպանում է հողատուներին, Սյունիքը հանձնողներին ու ընդդիմացողներին ստից բանի համար բերման է ենթարկում։ Ու չասեք՝ ընտանիք է պահում․ որովհետև եթե ընտանիք պահելու համար ոստիկանի էս ուրացումները արդարացնում ենք ուրեմն ընտանիք պահելու համար 5 միլիարդ դոլարով ասենք հայրենիքը հանձնելն էլ պետք է արդարացնենք։ Ոստիկան, ադրբեջանցիները եկել են Հյուսիսային պողոտայում հարցում են անում, ռեպորտաժ են անում ու ասում են՝ մեր ձեռքը պետք է պինդ դնենք Երևանի զարկերակին․ ո՞ւր էիր, ԱԱԾ, ո՞ւր էիր, հաա էն տարիքով տիկնոջն էիք թևերից քարշ տալիս ձեր վառանոկը։
Կարճ ասած՝ ֆիքսենք երկու բան՝ Նիկոլը Հայաստանի վերաբերյալ ոչինչ չի որոշում այլևս, Նիկոլն անգամ ինքն իր համար այլևս ոչինչ չի որոշում։ Երկրորդ՝ քանի Նիկոլը կա, նման բաներ լիքը լինելու են։ Հայաստանը որպես պետություն, դիմադրողականություն հիմա չունի։ Նիկոլը հիմա չունի պլան, բայց Հայաստանի վերաբերյալ պլաններ ունեն թշնամիները, ու Նիկոլը գնում է նրանց օրակարգով։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հանձնում է մետր առ մետր։ Վաղը կհոգնի այդքան կարճ կարճ քայլերից ու արդեն կհանձնի կիլոմետրերով։
Սրա համար կարմիր գիծ չկա, նա պատրաստ է հանձնել մինչև Երևան, նա պատրաստ է Հայաստանը հանձնել Ադրբեջանին, մենակ թե ինքը լինի գուբերնատոր։ Ինձ հետաքրքիր է՝ ժողովուրդ, քո՞ կարմիր գիծը որտեղ է։ Խնդիրն այլևս Նիկոլի մեջ չէ, մենք նրան ճանաչում ենք ու նա չի թաքցնում, թե ով է, ինչի է պատրաստ, խնդիրը մեր մեջ է՝ ՀՀ քաղաքացու մեջ է, նրան քվեարկած 690 հազարի մեջ է։ Վաղը կարող է այլևս ոչ ոք չկարողանա փրկել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը