Այսօր հերթական խայտառակությանն ենք ականատես եղել, մեգախայտառակությանը։ Անհնար է նայել էսօր հրապարակված տեսանյութին ու չամաչել, որ դու ունես այ էսպիսի ղեկավարություն։ Այն պայմաններում, ինչ ապրում են Սյունիքի մարզում դիրքապահները, իշխանության համար գետինը մտնելու է։ Տո մեր համար էլ է մեռնելու բան, որ այս ամենը հանդուրժում ենք։ Նրանք ապրում են էսպիսի պայմաններում․ չեմ կարող նկարագրել ամբողջությամբ․ վրանի փոխարեն, ցելոֆաններով փակած վայր է, որտեղ կաթկթում է, ամբողջ գետինը ցեխաջուր է, ցուրտ պայմաններ են, տաք բուշլատները հագից չեն կարողանում հանել, պարզ չէ թե զինվորները որտեղ են պարկում գիշերում։ Ու դա հիմա՝ արևոտ հոկտեմբերին, վաղը ձմեռ է գալիս։
Էսպիսի տեսարան, այն էլ մեկ տարի անց պատերազմի ավարտից, պետք է չլիներ ոչ մի վայրում, բայց քանի որ կա, պետք է հենց հրապարակումից հետո գլուխներ թռչեին։ Եթե իմ երկրի ղեկավարը թուլամորթ չլիներ, եթե իր համար մարդու կյանքը մեկ կոպեկի արժեք ունենար, հիմա պետք է գլուխներ թռչեին։ Հիմա պետք է կանչեր էն չեղած գեներալ Վաղարշակին, էն գործ տվող Պ նախարար Արշակին ու ասեր էկեք ստեղ, մեկդ պատերազմից հետո է եղել նախարար, մեկը հիմա է, էս ի՞նչ վիճակ է։ Պետք է նրանք պատասխանատվություն կրեին էս ամենի համար ու ամենախիստ ձևով։
Պատերազմից անցել է մեկ տարի, ի՞նչ եք արել, ինչի՞ են մեր տղերքը ծառայում էս պայմաններում։ Նախարարին հարց ես ուղղում, թիկնապահներով փախչում է, ասում է աշխատում ենք, սենց ե՞ք աշխատում։ Ինչ է՞, փող չկա՞։ Բա էտ որ ամսվա տակից գլխից գործուղումների եք գնում, աշխատավարձ ու պարգևավճարներ եք ստանում, պադավատներ ու ախռաննիկներ եք պահում, դրա համար կա՞։ Դուք, ոչ թե գործուղումներ պետք է գնայիք, այլ էտ պոստերից պետք դուրս չգայիք, մինչև չապահովեյիք էտ զինծառայողների մինիմալ պայմանները։ Ճիշտ էր արել Ռոբերտ Քոչարյանը որ սրանից դեռ 20 տարի առաջ Վաղարշակի պագոնները պոկել էր վրայից, այն ժամանակ էր արդեն պարզվել, թե դա ինչ գեներալ ա։ Արշակին էլ Սերժ Սարգսյանն էր հանել գործից։ Բայց սրանք եկան, ու պարզվեց ինչքան անպիտան է, այնքան իրենց ձեռնտու։ Ես վստահ եմ, որ նախարարներին ոչինչ չի անի Նիկոլը, ընդամենը կընկնեն էս ամենը հրապարակած կայքի հետևից, տեսանյութը նկարողների հետևից։ Բայց պատկերացնում ե՞ք ինչպիսի պայմաններում են ապրում, որ ստիպված սա են նկարում, ցույց տալիս։ Ուրեմն ավելի վատ բան չեն էլ պատկերացնում, որ կարող է լինել։ Սա վերջն է։
Մարդկանց պահում եք պայմաններում, որ խոզն էլ չի դիմանա, ու էս ֆոնին ԱԱԾ-ն լուր է տարածում, թե՝ դասալքության դեպքեր են եղել, մարդիկ եկել են տուն, չեն ցանկացել վերադառնալ։ Բա ո՞վ կերազի գնա էդ պայմաններում ապրի։ Նիկոլ, Ալեն, Արարատ Միրզոյան, Արշակ, Վաղարշակ, Անդոն և մյուսներ, քա՞նի օր կապրեք էդ պայմաններում։ Զինվոր եք եղել նախկինների վախտ, ասեք տեսնեմ էդ պայմաններում քնել ե՞ք։ Քոչարյանի ժամանակ սենց բան կլինե՞ր։ Հըն, Ալեն Սիմոնյան, սենց պայման տեսել ե՞ս Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, դաժե գագիկ մելքոնյանը, որ քեզ իբր թե սոված է թողել, սենց պայմաններում զինվոր չէր պահի, գլուխը կթռներ վրայից։
4 ամիս առաջ մեր երկրում ընտրություններ էր, էդ տղերքին բերել էիք, ընտրատեղամասերով ֆռացնում էիք, 3-րդ համարի քվեաթերթիկը տալիս էիք ձեռքները մտցնում էիք քվեարկելու, Նիկոլի անունից էլ մարոժնի էիք տալիս ու ասում էիք՝ ապագա կա։ Ինչի՞ չէիք ասում, որ էս է ապագան։ ժողովուրդ, սա է զայրացնում․ համ չեն կարողանում ղեկավարել, համ էլ չեն գնում, աթոռներին սոսնձված նստած են։ Նրանք եկան իշխանության, բոլոր զորամասերում մարդկային պայմաններ էին, սարգել դրել էին էտ ատելի նախկինները, հիմա ամեն ինչ վարի են տվել, էնպես է ստացվել, որ իրենք պետք է սարքեն, ու չեն սարքում։ Սրանք սովոր են սարքածի վրա գան ինքնահաստատվեն, բայց հենց հերթը իրենց է հասնում մի բան անելու, թողնում գնում են հունաստաններում տժժալու, կարծես ոչինչ չի եղել, կարծես ամեն բան կարգին է։ Ինձ հետաքրքրում է, Նիկոլ, ինչի՞ ես վերընտրվել։ Ինչո՞ւ եք հիմա ինչքան ուժ ունես ուղարկել ես Սյունիք, որ տեղական իշխանությունը էնտեղ վերցնես, որ ի՞նչ անես։ Դու ի՞նչ իրավունք ունես ապրելու, եթե քո սահմանը պահող զինվորը, հերոսը ցեխի մեջ է քնում։
Սյունիքի պոստերից հրապարակված էդ տեսանյութը միակը չէ, շատերին է հասնում այդ ինֆորմացիան որ մեր պոստերը պատերազմից հետո էս վիճակում են։ Տեսանյութեր և լուսանկարներ են ուղարկել մեր խմբագրություն, որտեղ դեմ-դիմաց, 200 մետր հեռավորության վրա հայկական ու ադրբեջանական դիրքերն են, եթե կարելի է դիրք ասել․ նայում ես մեր դիրքերը․ մի հատ պազիկ ա, էն որ բոլոր գյուղերում կա՝ չխպրտիկ, որ ակները հանել են, քայքայվել է անձրևից, ժանգոտել է, երեխեքը մեջը կռիվ-կռիվ են խաղում, այ էդ ավտոբուսից է դրված ու մի հատ էլ բուդկա է, էն որ Սպիտակի երկրաշարժից հետո մարդիկ էդտեղ էին ապրում, բարոյապես ու ֆիզիկապես մաշված էր։ Նայում ես Ադրբեջանի դիրքերը՝ Սյունիքում՝ մեր երկրի մեջ ամրացրած դիրքերը, մի քանի տննակ են սարքել։ Չենք հրապարակում, ասում ենք ամոթ է, չիմանան ինչ պայմաններում են ապրում մերոնք։ Հետո ուղարկում են էլի սարսափելի տեսանյութեր, էլի վատ պայմանների մասին, էլի չենք հրապարակում, թե՝ թուրքը նայում ուրախանում ա։ Լավ հերիք չէ՞, ինչի՞ եք մարդկանց համեստությունը չարաշահում, ջհանդամը թե չի իմանա ադրբեջանը, կարևորը՝ մեր չեղած ղեկավարությունն էլ թող իմանա, որ մենք գիտենք ու գուցե փոխեն պայմանները, կարողա Ալենն ու Արշակները իրենց թանկանոց գործուղումների գումարները տրամադրեն մեր էրեխեքն էլ նորմալ պոստ ունենան։
Նիկոլ, 2 միլիոն դոլար ինչի՞ տվեցիր հրապարակի գունագեղ շոուին, եթե զինվորդ էս պայմանում է ապրում։ Դիրք ամրացնելու փող չունես, ինչի՞ ես 200 հազար դրամով ավելացրել ն քո դարմոյեդների փողը, դու քիչ կեր, թող զինվորդ մարդավարի ապրի։
Դե էսքանից հետո եկեք ու ասեք, որ սա դավաճանություն չէ։ Մարդիկ արդեն խոսում են, որ դիտմամբ եք էս վիճակը ստեղծում, չեք ամրացնում դիրքերը, որովհետև պետք է հանձնեք անկլավի անվան տակ, դու ու Ալիևը պայմանավորվել եք։ Դե եկեք համոզեք, որ սա պլանավորված չէ, զինվորներին էնպիսի պայմաններում են պահում, որ ուզած-չուզած լքեն դիրքերը։ Հետո ասեք՝ դավաճանություն են արել, խեղճ Նիկոլն ի՞նչ անի։ Դավաճանությունն այն է, ինչ կատարում եք էսօր մեր բանակի նկատմամբ, մեր սահմանների նկատմամբ, մեր ժողովրդի նկատմամբ։ Հը, Նիկոլ, նախկիններն են մեղավո՞ր, որ էսօր զինվորդ ցեխի մեջ է ապրում։
Հաղորդման ֆորմատը թույլ չի տալիս հրապարակել տեսանյութը, բայց ասում եմ, որ դա նույնքան սարսափելի է, որքան էն խայտառակկությունն էր, որ մեր տղերքի դիերը պադվալներում էին լցված, մեշոքների մեջ։
Քաղաքացու են խոսեցնում, ասում ա 50 տոկոսով թանկացել ա ամեն ինչ, ասում ա բայց Նիոլին չեմ մեղադրում, Քոչարյանին ու Սերժին եմ մեղադրում․ Հիմա, դրան ո՞նց դիմես։ Քոչարյանը 15 տարի նախագահ չէ, Սերժը 4 տարի նախագահ չէ, ինչո՞վ են մեղավոր, որ ձեթը 600 դրամից դարձել է 1300 դրամ։ Նախկիններն ինչո՞ւմ են մեղավոր, որ քո երկիրը պահողը ցեխի մեջ է ապրում, բայց Նիկոլը 7 միլիոն դոլարով սարք է առնում, որ իրեն քրֆողներին գաղտնալսի։
Կարճ ասած՝ հիշեք խնդրեմ երբ էս հեղափոխությունից հետո, Մանվել էին բռնում, հիշեք էն տուշոնկաները, նամակները, հիշե՛ք թե ինչ սրտաճմլիկ անեծքներ էին տալիս այդ ամենը զինվորին չհասցրածներին։ Ու ինչքա էլ ասես, որ զինվորը էդ տուշոնկայի կարիքը այդ ժամանակ չի ունեցել, նորմալ սնվել է, մեկ է, տհաճ էր։ Բա սա։ Պատերազմով, քո ստորագրածով երկրիս սահմաններն դու ու Ալիևը գծել եք, բայց Ալիևը իր փայ պոստերը սարգում է բետոնից, դու ասում ես տեսեք ձեռներիդ տակ ինչ կա, փայտ, պազիկ, ցելոֆան, մի բան մոգոնեք, ձեր համար պոստ սարգեք․․․դե ՊՆ նախարարը զբաղված ա, Ալենը հունաստանումա, Նիկոլն էլ երեկոյան խմելու տեղ ա մտածում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը