Իշխող քաղաքական ուժն ասում է ապագա կա ու ամեն օր մեզ հասկացնում է, թե որն է այդ ապագան։ Վաղ առավոտյան միանգամից երկու վատ նորություն իմացանք՝ առաջինը, որ ունենք 6 նոր գերի, երկրորդը՝ Նիկոլն էլի իշխանության է։ Սարսափելի նորություններ են։
Էսօր մեր ժողովուրդը հերթական անգամ, հազարերորդ անգամ բախվեց նրան, թե ինչ մեծ դժբախտություն է անատամ, փողոցային, առանց դուխի, առանց խելքի իշխանություն ունենալը։ Որտե՞ղ են գերի ընկել մեր զինվորները՝ մեր երկրի տարածքում, իսկ դա գերի չէ, առևանգում է, թշնամին առևանգել է մեր զորամասի տարածքում աշխատող զինվորներին։ Պետք է Հայաստանի մի քանի պաշտոնյաներ մի բուռ հող ուտեին վերանային-գնային։ Բայց չէ, էս մարդիկ խոսում են։
Քեզ ստիպելով նայում ես կառավարության նիստում էդ ինքնահռչակ գերագույն գլխավորի ելույթը, նյարդերդ քայքայելով լսում ես այդ անտանելի ձայնը, որովհետև գերիներ ունենք, մտածում ես՝ մարդ է, հեսա մի բան կասի, թե ինչ են անում. Սա ասում է՝ ոմանք ուզում են մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, չենք համակերպվի։ Հոխորտում ա տղեն։ Մի հատ ասա իմանամ՝ էդ ո՞վ ա էդպես ուզում։ Ո՞ւմ վրա ես բոչկա գլորում։ Էսօր մեկ հոգի կա, որ համակերպվում է ադրբեջանական ուժերի՝ մեր տարածքում ներկայությունը՝ դու ու քո թիմը․ քեզ բոլորը, ընդդիմությունը առավոտից ասում է՝ դուրս շպրտի դրանց։ Դու ասում ես՝ չէ, ոչ մի կրակոց, բանակցում եմ, թշնամիներին, ասում ա, պետք է կոնտրոլի տակ պահենք։
Գլխավոր շտաբի պետի տեղակալը ասուլիս է տալիս ուր խոսի մեր գերիների մասին ու ինչ է ասում, ցնդվելու բան է, ասում է՝ կարող ենք մենք էլ մի 50 հոգու գերի վերցնել, բայց դա ճիշտ ճանապարհ չէ։ Նրքանք գերի են վերցնում, դու ասում ես՝ չէ, դա սխալ ճանապարհ է։ Ասում է մեր տարածք 1000 ադրբեջանցի կա, եթե որոշենք ռազմական ճանապարհ, պետք է բոլորին ոչնչացնենք, բայց չենք ուզում։ Ադրբեջանցին գերի է տանում, կրակում է, զինվոր է սպանում, դու ասում ես՝ դիվանագիտական ճանապարհով բանակցում եմ։ Ո՞ւմ հետ ես բանակցում դիվանագիտական ճանապարհով․ եթե բանակցում ես Ադրբեջանմի հետ, էդ դեպքում ինքը ինչո՞ւ չի բանակցում․ եթե Ադրբեջանի հետ չես բանակցում, բա ո՞ւմ հետ ես բանակցում։
Ու էս պայմաններում Նիկոլն ասում է՝ ոմանք ուզում են հաշտվենք Ադրբեջանի ներկայության հետ։
Ժողովուրդ, թշնամին մտնում է մեր սահման, 3,5-20 կիլոմետր առաջ է գալիս, Գեղարքունիքում ասում են 20 կիլոմետր ճակատով եկել է, մի զինվորական չկա, մի հատ առաջխաղացումը կասեցնող չկա։ Նիկոլը հելնում գնում է սահմանամերձ գյուղ, էս մարդու կողքը լիքը զինվորականներ են։ Էդ ո՞նց, էդ ո՞ւր էին դրանք, ինչու ես քո թիկունքը էդպես պահում, որ քո սահմանը չես պահում։ Կամ բոլորիս հետաքրքրում է՝ էդ որ գնացիր գյուղ, ի՞նչ արեցիր, ի՞նչ խնդիր լուծեցիր։ Քո տեղը քո կաբինետում պետք է լիներ, քո հեռախոսը պետք է դադար չունենար, պետք է աջ ու ձախ զանգեիր, քո գործընկերներին, մի բան անեիր, գնացել ես գյուղ, հեռադիտակը դրել ու եսիմինչ ես ուսումնասիրում։ Ադրբեջանի զորքի կողքին ապրող ՀՀ հպարտ քաղաքացին քեզ հարց է տալիս, ասում ե՝ մենք ունենք ԱԳՆ, մենք ունենք ՊՆ, մենք ունենք վարչապետ՝ ոչ բարով, ինչո՞ւ է մեր գերիների հարցով զբաղվում Ռուսաստանը, բա դուք ի՞նչ եք անում։ Նիկոլը էդ մարդուն պատասխանելու փոխարեն խոսում է հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կարծիքից։ Նիկոլ, Կութ գյուղում դու ի՞նչ խնդիր լուծեցիր, որ շարասյունով գնացել էիր, գնացիր ասացիր պետք է համախմնբվենք եկար։ Լավ էսքան թեթևսոլիկ վարչապետ ո՞ր երկիրը ունի։ Ո՞ր երկիրն է ուզում, նվիրենք պրծնենք։
Պատվի հարց է, պետության ու նրա ղեկավարի պատվի հարցն է պաշտպանել իրեն, իր քաղաքացիներին, դիմել օգնության ծայրահեղ դեպքում։ Ինքնասիրության հարց է։ 200 հոգի մտել է քո սահմանը, դիմում ես ՀԱՊԿ-ին․ նախ անհասկանալի է, թե ինչու ես դիմել, եթե դու անձամբ այդ կառույցին ինչքան կարող էիր՝ վնասել ես։ Նախ նախագիծ էիր ներկայացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու, եկար իշխանության թե չէ՝ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրգործ հարուցեցիր, այդ կառույցում բոկլորի հետ հարաբերություններդ փչացրեցիր, հիմա դիմել ես իրենց։ Ի՞նչ ակնկալիքով ես դիմել։ Ընդ որում, շեշտեմ, Ռուսաստանին չի դիմել, դիմել է ՀԱՊԿ-ին, որը պետք է գործի բոլոր անդամ երկրների համաձայնությամբ, միասնական որոշումով, իսկ ՀԱՊԿ-ի անդամ երկրները Ադրբեջանի լավ բարեկամներն են։
Կամ դիմում ես ՄԱԿ-ին, ասենք քեզ հարց է հնչում՝ Նիկոլ ջան, դու ի՞նչ ես արել էս ընթացքում։ Ոչինչ, դու տրամադրվել ես, որ ուրիշներն են քո հարցերը լուծելու՝ քո փոխարեն։
Ժողովուրդ, ամեն ինչ տանում է նրան, որ այս վիճակը պայմանավորված է։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ ունի պայմանավորված բաներ, որոնք պետք է իրականացնի, պետք է հողեր տա, կոմունիկացիաների բացումից է բխում։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ այդ մասին հիմա չի խոսում՝ Հայաստանում ինչ-որ մեկին, ենթադրում եմ՝ Նիկոլին չվնասելու համար։ Հետո հրապարակվեց հայտնի փաստաթուղթը, որ ստորագրելու են, ու ծրագբրերը խառնվեցին իրար։ Նիկոլ Փաշինյանը այսօր խիստ վտանգավոր գրառում է արել, թե՝ շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնի, որը փոխշահավետ է։ Թշնամին մտել է մեր տարածք, երբ նրան շահավետ բան ես առաջարկում, ուրեմն մի բան տալիս ես քո տարածքից, որ գնա։ Այլապես չի գնալու։ Ստացվում է, որ Նիկոլը դարձյալ Ադրբեջանի շահերից բխող որոշում է կայացրել։
Կարճ ասած՝ այս մարդը պատրաստ է ամեն ինչ, հանուն պաշտոնավարումը թեկուզ մի քանի օր երկարացնի, թեկուզ եթե ամեն մի օրում 1000 քառակուսի կիլոմետր հող տա։ Իրականում բոլորս գերության մեջ ենք։ Ու կարծես դեռ ոչինչ չենք անում այդ գերությունից ազատվելու համար։
Փաշինյանը ձգտում է նրան, որպեսզի դուք զզվելով, հոգնելով թս վիճակիչց՝ ասեք, ստորագրի, մի բան տուր դրանց, միայն թե հանգիստ թող մեզ։ Բայց վստահ եղեք, հանգիս չի լինելու, դուք կարող եք խաղաղվել միայն սրա հեռացումից հետո։
Մնաց 24 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը