Երբեմն նորություններում կարդում ենք, որ մեկը իրեն ցած է նետել կամրջից, ինքնասպան է եղել՝ վիրավորանքի պատճառով․ ինչ-որ քայլից, սխալ ուղուց փոշմանել է, իրեն նվաստացած է համարել, չի ուզեցել ապրել ամոթով ու գնացել է ինքնասպանության։ Կամ կան մարդիկ, որոնք հավաքել են ունեցած-չունեցածը ու լքել երկիրը, գնացել վայր, որտեղ ոչ ոք իրենց չի ճանաչի։ Ինձ միշտ հետաքրքրում էր՝ Նիկոլի մոտ հաճա՞խ է ցանկություն առաջանում ինքնասպան լինելու կամ արտագաղթելու։ Դատելով այսօրվա միտինգներից ու իր պահվածքից՝ ոչ։ Նա ինքնասպան լինելու քաջություն չունի։
18+ միտինգներ․ այսօրվա լրահոսի բոլոր գլխավոր նորությունները Սյունիքի մարզից էին, բոլորը։ Քաջարանը մերժեց Նիկոլին, նա փախավ, Մեղրին մերժեց Նիկոլին, նա փախավ, Ագարակը մերժեց Նիկոլին, նա փախավ։ Վստահ եմ՝ բոլոր մարզերում բնակվող ադեկվատ, խելացի մարդիկ ուղղակի ցանկություն հայտնեցին, որ իրենց մարզում էլ այդպես Նիկոլին դիմավորեն-Ճանապարհեն։
Գետինը մտնելիք էր, ասում է՝ բարև ձեզ, ասում են՝ բարև այ էսինչի տղա, ու նա ասում է, որ շատ ուրախ է։ Ասում են թուրքի շուն, չի արձագանքում, մայր են հայհոյում, ասում են վիժվածք, դեմքին ժպիտ է առաջ գալիս, բայց հենց ասում են կապիտուլյանտ, ասում է՝ կապիտուլյանտը դու ես։ Իսկ ո՞վ է հողերը տվել, կապանցինե՞րը։ Ինչո՞ւ են իրենք կապիտուլյանտը։ Այդքան միասնական հայհոյանք Նիկոլի հասցեին, այն էլ ուղիղ եթերում, ես չէի լսել։
Սյունիքը ամենավտանգավոր շրջանում է գտնվում։ Այս պահին Սյունիքի գլխին կախված է լինել-չլինելու հարցը։ Սյունիքից Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությամբ հողեր է տվել Ալիևին ու ասել է, թե դրանք մեր հողերը չէին։ Ընդամենը մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ադրբեջանցիները Զանգեզուրը կվերցնեն, եթե Հայաստանը չուզենա՝ զենքի ուժով կգան։ Նիկոլը ոչինչ չի պատասխանում, ու էսօր ժպիտը դեմքին գնում է Սյունիք, թե բարև ձեզ, եկել եմ։
Կարող ենք զարմանալ այս պադոշ կեցվածքից։ Անպայման պետք է գնամ Սյունիք, ինչ ուզում է լինի, բոլորին ինադու պետք է գնամ․ անգամ այդ նպատակով փոխեց երեք ոստիկանապետերի, ամեն ինչ արեց գաղտնիության պայմաններում, իր աշխատողներին անգամ չէր տեղեկացրել, որ գնում է Սյունիք։ Նա պետական գաղտնիքը հրապարակում է, բայց այցերը թաքցնում է։ Նրա համար կյանքի խնդիր էր գնալը։ Նրա առաջ փակվեցին տները, փակվեցին գերեզմանողները, ամեն ինչ փակվեցին, բայց անպայման ուզում էր մտնել․ մի քանի հոգու պայմանավորված բերեցին, ձեռք սեղմեց, ասում են՝ սյունեցի պատգամավորների բարեկամներ էին, հետո արդյունքներն ամփոփեց մարզպետարանում ու բառացիորեն փախավ։ Նիկոլի խոսնակն ասաց, թե ցույցերը հայտնի շրջանակներն են կազմակերպել․ ուրեմն ստացվեց, որ այսօր ամենազդեցիկը մեր երկրում, իշխանությունից էլ ազդեցիկ, այդ հայտնի շրջանակներն են, որոնք կարողանում են այնքան մարդ ոտքի հանել, որ Նիկոլը փախչի։ Դու որոշի ժողովուրդ, ուզում ես մաս լինել այդ հայտնի շրջանակների՞, թե՞ հողատու շրջանակների։
Ժողովուրդ, եթե որևէ մեկի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը գնաց այս խայտառակությանը, ինչու բռնեց Սյունիքում իր ոչնչանալու ուղին, ասեմ, Նիկոլը կապիտուլյանտ է, հողատու է, սուտասան է, բայց հիմար չէ․ իզուր չէր նա գնացել Սյունիք ԱՄՆ դեսպանին զուգահեռ, այն ժամանակ, երբ Ալիևը խոսում էր Զանգեզուրը վերցնելու մասին․ սա ծրագիր ունի, ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանը չի ավարտել հողերը տալու գործընթացը։ Նա գնում է այդ քայլին, Սյունեցիները այսօր խիստ վտանգի տակ են ու պարտավոր են դուրս գալ փողոցում իրենց հարցերը լուծել։
Ինչ անում են սյունեցիները, անում են բոլորիդ համար, ձեր երեսն են սպիտակեցնում, էսօր Հայաստանի լինել-չլինելու հարցն է, ժողովուրդ, պետականության հարցն է դրված։ Ձեզանից շատերը չեն էլ հասկանում ինչ է դա, չեն էլ հասկանում դրա կարևորությունը, անգամ կլինեն մարդիկ, որ դեմ էլ չեն լինի, եթե ապրեն Թուրքիայի կազմում։ Նրանք մեր գլխին կախված վտանգը չէին տեսնում նաև 2018 թվականին, երբ Նիկոլի համար միտինգների էին մասնակցում, թրենդ էր։ Բայց փառք Աստծո, որ կան նաև հարյուր հազարավոր մարդիկ, որ դա հասկանում են, մերժում են, ուրեմն նրանց անելիքը ոչ թե պետք է լինի անհատական մերժումը, այլ դա մյուսներին փոխանցելը, բացատրելը։
Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն Նիկոլին մերժելով, ցմահ մերժելով։ Սա արդարացի համաժողովրդկան մերժում է։ Այո, եթե հոգեպես հավասարակշիռ մարդ լիներ Նիկոլի փոխարեն, իր արագընթաց մեքենայից իրեն դուրս կշպրտեր կամ կկախվեր մարզպետարանի շենքի լյուստրայից, կամ էլ, գոնե, հենց ճանապարհին կգրեր իր հրաժարականի տեքստը. բայց նա պատրաստ է ոչ միայն այդ քֆուրներն ուտել, այլև իրագործված տեսնել, բայց չի գնա հրաժարականի ճանապարհով։ Վախենամ՝ Նիկոլին քերեն իր աթոռից, բայց ինքնակամ չգնա։ Վախենամ՝ նա չհամարձակվի գնա նաև ընտրություներում խայտառակ պարտությունից հետո, նա սոսնձված է էդ աթոռին։ Նա 2008 թվականին խայտառակ պարտություն կրեց, բայց չգնաց, ժողովրդին տարավ արյան ու բախումների, հետո փախավ, բայց չհանդարտվեց։ Այսօր էլ նա գիտեր, որ ժողովուրդը զայրացած է, կարող է՞ նրան չէին զեկուցել։ Զեկուցել էին ու հենց այսպես էլ պատկերացնում էր․ բայց ոստիկաններին տարավ բախումների, արյուն էր ուզում սիրտը։ Նա հանրությանը իրար դեմ հանելու տաղանդ ունի։ Նա ուզում է ստուգել՝ որ մեկդ շուտ կնահանջի՝ ի՞նքը, թե դուք։
Ժողովուրդ, նրան պետք է քերել էդ աթոռից, պետք է սյունեցիների նման ամուր մարդիկ լինեն ու կառավարության շենքից դուրս շպրտեն նրան։ Նա անընդունակ է լավ բան անել մեր երկրի համար, թեկուզ մեկ հատ։ Նա անընդունակ է փոխվելու, բայց նա դեռ բոլոր վատությունները ձեզ չի արել։ Որոշ մարդիկ ասում են՝ հեսա Ալիևը գերիներին կտա, քարոզարշավի ժամանակ, որ հեղինակությունը բարձրացնի, փիար անի։ Ժողովուրդ, էդ մարդը կարո՞ղ է հեղինակություն վերականգնել որևէ բանով․ չի կարող․ դա այնքան անհնար է, որքան անհնար է այն, որ Նիկոլը կարող է հետ բերել Զանգելանը, Շուշին ու հանձնած մյուս շրջանները։
Դրա համար պետք է ոտքի կանգնել, կրկնում եմ, սյունեցիները փրկում են Հայաստանի դեմքը․ այսօր աշխարհի տարբեր երկրներից նամակներ են գրում, աշխարհի տարբեր քաղաքական գործիչներ, պետական գործիչներ ասում են՝ մենք հայերի մասին ուրիշ կարծիք ենք ունեցել, դուք մի՞թե այդքան հեշտ ներում եք դավաճանությունը, աշխարհի ամենաթույլ իշխանությունը կարողանում է պահպանվել։ Դուք հասկանում ե՞ք, մեր՝ որպես ազգի հեղինակությունը աշխարհում ընկնում է, ու այսօր սյունեցիները իրենց քայլով ցույց են տալիս, որ չէ, մեզ մոտ ոչ բոլորն են հնազանդներ։
Ոտքի ել, ժողովուրդ, ու Նիկոլի չեղած իշխանությունը կփլուզվի, վստահեցնում եմ՝ Նիկոլին չի փրկի ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը, չնայած որ արդեն List.am-ով ոստիկան է ման գալիս, ոչ էլ ախռանիկի աշխատանք կատարող խոսնակը։ Նիկոլի աշխատողները արդեն զզվել են իրենց շեֆից, որովհետև ինքը դժբախտացրել է բոլորին։ Ոչ ոք չի կարող նրան փրկել, եթե դու ամուր լինես ժողովուրդ, նրա կյանքը դժոխքի վերածես ամենուր։ Քո կյանքը, ժողովուրդ, դժոխքում է հենց հիմա, իսկ Նիկոլը վայելում է։ Հույս ունեմ, որ բոլոր մարզերում սա կհանդիպի այդպիսի դիմադրության։ Ուզում եմ վերականգնված տեսնել ձեր թասիբը։ Ու պետք չէ վախենալ սրանց գործադրած բռնություններից, ռեպրեսիաներից, որոնք կարող են լինել սյունիքյան արկածներից հետո։ Դա չի աշխատելու, մյուս կողմից էլ՝ էն մեր տղերքը գնացել դոշով մեր հայրենիքն էին պաշտպանում, մեզ էին պաշտպանում, թուրքից չէին վախենումմ որ մենք էս խեղկատակներից վախենա՞նք։
Կարճ ասած՝ իմացեք, ժողովուրդ, էսօր Նիկոլը եկավ ձեր մարզ, վաղը Ալիևն է գալիս, սրանք իրար դաշնակից են։ Չմերժեք Նիկոլին, ձեզ սպառնում է արցախցիների ճակատագիրը։ Լավագույն դեփքում կլինենք փախստական, վատագույն դեպքում՝ գերի, անհետ կորած կամ հողի տակ՝ ցեղասպանված։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը