Տեղյակ ե՞ք, չէ՞ ինչով են զբաղվում կառավարությունը, Ազգային ժողովը մեզ համար էս ծանր օրերին․ երկիրը վարի են տվել, ամեն ինչ խառնել են իրար ու քննարկում են ի՞նչ՝ ԶԼՄ մասին օրենքի փոփոխություն, որ լրագրողը աղբյուրներ բացահայտի, մասնագիտացված դատավորների հարց, որ իբր կալանքի միջնորդությունները բավարարի, արդյունաբերական նպատակով կանեփ աճեցնելու հարց, եսիմ ինչի համար, սթրես կենտրոն բացենք․․․ Արդեն չեմ հիշում, այնքան անհեթեթ է այս ամենը։ Ինչքա՞ն կարող են՝ անթույլատրելի, անիմաստ, բայց աղմկահարույց թեմաներով այս սրիկաները շեղում են հանրությանը։ Էսօր մեկ հարց կա՝ դավաճան վարչապետի և դավաճան ռեժիմի հեռացում․ ես այլ հարց չգիտեմ։ Էդ ծրագրերը, որ քննարկում են, չի լինելու, օրենքներն անցնեն, չեն աշխատելու, ո՛չ էդ դատարանները կբացվեն, ո՛չ լրագրողների բերանը փակելու օրենքը կաշխատի, էդ նոր սթրես կենտրոններն էլ, որ իբր ուզում եք բացել, ավելի շատ են սթրեսի տակ գցելու։
Սրանք, ժողովուրդ, մի նորմալ բան չեն անում, բայց ամբողջ ուշքումիտքը մարդկանց շեղելն է ամենակարևոր խնդիրներից։ Մեր ցավն այն է, որ մենք ունենք հենց սուտ խոսող պաշտոնյա, ու գլխավոր ստախոսը գլխավոր պաշտոնյան է։ Լավ, ամոթ չեք անո՞ւմ, այսքանից հետո դեռ խոսում ե՞ք։ Ես անընդհատ անդրադառնում եմ սրանց ստերին ու էլի ասելու եմ, էնքան, մինչև ամաչեն իրենց ստից, ամոթ-աբուռ ունենան։
Փաշինյանը գաղտնի գնում է Արարատ, գաղտնի, որ մարդ չիմանա ու թքի երեսին, տարօրինակ հանդիպում ունենում մարդկանց հետ․ ներկայացնում են որպես պատահական անցորդներ, բայց պարզվում է, որ դրանցից մեկը ոաստիկանության բաժնի պետ է, մյուսը պատահական անցորդից պատահականորեն հայտնվում է Փաշինյանի այցելած բիստրոյում։ Անգամ էդքան համակիր չունեն, որ գոնե ամեն մեկը մի դեր խաղա, էլ չեմ ասում էդ ոստիկանապետը, որին ընդանհրապես սարքեցին ծաղրի առարկա։ Բերել-մասովկա եք ապահովում՝ միլպետո՞վ։ Այդքանից հետո ներկայացնում են, թե ինչքան լավ են դիմավորել, ոչ մեկը ոչ մի խնդիր չունի, որ բարձրաձայնի։ Ու անգամ այդ բեմականացված հանդիպման ժամանակ էս մարդը եքա բոյն առած ստում է․ ասում է՝ Ռուսաստանի հետ սահմանները բացելու ժամանակ ես գիտեի, թե գնացողները շատ կլինեն, բայց պարզվում է՝ եկողներն են շատ եղել։ Տեղափոխող ավիաընկերության ներկայացուցիչն ասում է, որ ինքնթիռները լեփ-լեցուն գնում են, գրեթե դատարկ հետ են գալիս, փոխվարչապետը թվեր է բերում, որ գնացողները բավականին շատ են եկողներից, բայց չէ, Նիկոլը «վիզ դրած» ստում է։ Սփյուռքի հանձնակատարն ասում է՝ տեղյակ չեմ, որ ժողովուրդն արտագաղթում է, ձեր ալիքները չեմ նայում։ Լո՞ւրջ, բա մենակ Հ1 նայի, էնտեղով երկիրը դրախտ եք սարքել։ Նիկոլի լրագրողը, որ հիմա դեպուտատ է, ասում է՝ 40 հազար հոգի ներգաղթել են 2018-19 թվականներին։ Բացում ես պաշտոնական թվերը՝ գրած է, որ 2018 թ․-ին գնացել չի եկել 4585 մարդ, իսկ 2019 թ․-ին՝ 6529 մարդ։ Բա ի՞նչ ներգաղթ, ինչի՞ եք ստում։ Հա՛մ շեղում եք ժողովրդի ուշադրությունը, հա՛մ անդադար ստում։
Արցախը ծախել-հանձնել եք, բանակը վարի եք տվել, տնտեսական չլսված անկում ունեք, անվտանգության հերն անիծել եք, պետական համակարգը քար ու քանդ եք արել, դրել՝թիվ եք նկարում ու ցույց եք տալիս, թե ամեն ինչ լավ է՞, նորմալ է՞։ Նիկոլը 750 մլն դոլար նոր վարկային բեռի տակ է գցում երկիրը, նախարարն ասում է, որ պարտքը մոտենում է 9 միլիարդ դոլարի, ու դուք ասում եք, թե տնտեսական կոլապսից դուրս ենք գալի՞ս։ Ձեռք ե՞ք առնում մարդկանց։
Կառավարությունը որոշել է հոգեբանական աջակցություն տալ, սթրեսից հանել պատերազմի մասնակիցներին և ժողովրդին, որ հոգեբանական պոռթկում չունենաք, որ տագնապ չունենաք, ինքնավստահ լինեք և այլն։ Ելույթ է ունենում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ու ասում է՝ փաստացի հոգեբանական օգնության նման պետական հոգածություն չի եղել։ Սա շատ լավ նախադեպ է։ Ստի՞։ Հայաստանում նախկինում կար նման համակարգ, պետպատվերի շրջանակներում վերականգնողական բուժումներ էին ստանում շահառու խմբերը՝ հաշմանդամ զինվորականներ, ազատամարտիկներ։ Դա եղել է տասնյակ տարիներ: Պետպատվերը հատկացնում էր սոցապնախարարությունը։ 2020 թվականից դա տեղափոխեցին առողջապահություն, նույն նախարար Թորսյանն էլ փողը կտրեց։ Հիմա նման մի բան են բացում ու ասում՝ աննախադեպ։ Եթե անգամ առաջինը լիներ, բա պետք է աննախադեպ լիներ, չէ՞ որ մինչև հիմա նման պատերազմ էլ չէր եղել։ Լրիվ Նիկոլի օրինակն է, ասում է երբեք էսքան գերի չենք բերել։ Չեք ամաչո՞ւմ, նախկինների ստեղծածը փակում եք, ամիսներ անց կոսմետիկ փոփոխություններով նորից բացում ու ասում աննախադե՞պ։ Արդեն էդպես ե՞ք մարդկանց շեղում խնդիրներից։
Ազգային ժողովի ամբիոնից ելույթ է ունենում սոցապնախարարը ու սուտ է խոսում։ Ասում է՝ ես վստահեցնում եմ, հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա։ Արցախում 80 հազարից ավելի մարդ մնացել է անտուն, դարձել է փախստական, մնում է սրա-նրա տանը, վրանների տակ է քնում, հացը մի կերպ է հայթայթում, հողը տվել եք թուրքին, անգամ այդ հողը այլևս չի կարողանա մշակել, նախարարդ ասում է որևէ խնդիր չկա՞։
Նույն Մեսրոպ Առաքելյանը ասում է, թե այսուհետ սոցապնախարարության բոլոր ծառայությունները մեկ պատուհանից քաղաքացուն կսպասարկեն, ու ներկայացնում է էնպես, թե նոր մոդել է, իրենք են անելու։ Որևէ պատգամավոր չի ասում՝ այ տղա, քո խոսքը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն կոչված պրոեկտի մաիսն է, որը գործում է 2012 թվականից։ Այն ժամանակ վարկային ծրագրով կառուցվել է 19 նոր շենք լրիվ եվրոպական մոդելով՝ մեկ պատուհանից սպասարկելու համար, ևս 37-ը նախատեսվում էր սարքել: 8 տարի է՝ էդ մեկ պատուհանը կա։ Ուղղակի մարդիկ համեստ են եղել, ոչ թե ձեր պես՝ այսօր բանակ ուղարկեցինք 1000 հատ տռուսիկ, 14 կիլո կլուբնիկ։ Լավ, ասենք խաբեցիք ու անցաք առաջ, բա հետո՞։ Պապան գնացել ա աշխատանքի՞։
Հիմա որ անկապ ելույթ ունեցաք, ստեր ասացիք, ձեզ դիտողներից կեսը հայհոյեցին, որ խաբում եք, կեսքը՝ որ շեղում եք, մի մասը՝ որ իրենց արածն եք ձեզ վերագրում, մի մասն էլ ասաց, թե՝ շան տղերքը աշխատում են, էլի, բավարարված եք ձեզ զգալո՞ւ, էլ դավաճան չե՞ք, երկիրը չեք վարի տվե՞լ, հողերը չեք ծախե՞լ։
Կարճ ասած՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում ասաց, որ սուտը սրանք դարձրել են պաշտոնական հաղորդագրություն, պետք է մերժելի լինի սուտ խոսացող պաշտոնյան, պետք է քրեական խիստ պատժի արժանանա, որ սուտն ընդհանրապես վերանա քաղաքական և հատկապես՝ պաշտոնյայի լեքսիկոնից։ Էս կարգի ստերով դուք ոչ մեկին չեք օգնում, անգամ ձեզ։ Կրկնում եմ՝ դուք ստերով, շեղելով չեք կարողանալու փոխել իրականությունն ու իրական խնդիրը, օրակարգային հարցը։ Օրակարգային հարցը մեկն է՝ ձեզ ռադ անելը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը