«Կարճ ասած»․ Նիկոլի առկայությունը, որպես թիմի առաջնորդ, թույլ չի տալիս ձեզ հանգիստ ապրել
Նա, ով ձեզ բերել-դարձրել է պաշտոնյա, հիմա բեռ է դարձել ձեզ համար
Ազգային ժողովի իմքայլական պատգամավորները կամ ինչպես վերջերս արդեն իրենք են իրենց ներկայացնում, Նիկոլի ուսապարկերը ծանր ապրումների մեջ են։ Վաղուց արդեն ահազանգում էի, թե ինչ է լինելու իրենց վերջը, ու հիմա կատարվում է այն, ինչ ահազանգում էի։ Նրանք լրատվամիջոցների հետ շփվելիս չափազանց ագրեսիվ են, ինքնապաշտպանական բնազդն է սկսում աշխատել։ Ընդդիմադիր ու ազատ լրատվամիջոցի միկրոֆոն տեսնելիս, այնպես են իրենց պահում, որ էլ ասուլու բան էլ չէ։ Շատերդ տեսել եք, չնկարագրեմ։
Ինչո՞ւ է այդպես։ Ո՞վ է իրենց հունից հանում, մե՞նք՝ լրատվամիջոցներս։ Ոչ։ Պատգամավոր, Շիշ բռնող կոչումը վաստակած Հայկ Սարգսյանը, խոչընդոտել է մեր լրագրողի մասնագիտական գործունեությունը, վիրավորել է, գողացել է միկրոֆոնը։ Հանցագործություն է արել։ Նրանից առաջ նման մի վիճակի մեջ էր Զոլյան Միքայել անունով պատգամավորը, նրանից առաջ՝ նախկինում ճանապարհային ոստիկան, ներկայումս պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նրանցից հետո՝ Հակոբ Ասլանյանը և այլն, շարքը ցավոք մեծ է։ Իրենց ոչ միայն անհանգստացնում է իրենց տրված հարցերը, այլև՝ իրենց գործընկերներին տրվող հարցերը, գալիս են, որ փրկեն։
Լրագրող Սյուզի Բադոյանը չէր գնացել Հայկ Սարգսյանից հարցազրույց վերցնելու, գնացել հարցնում է ինչու եք իմ՝ լրագրողիս թևից քաշում, չթողեցիք հարց տամ Ջհանգիրյան Գագիկին, ինչ իրավունքով խոչընդոտեցիք իմ մասնագիտական գործունեությունը։ Ասում է՝ քեզ հարցազրույց չեմ տալիս։ Ասում է, բայց մենք ձեզանից հարցազրույց չենք ուզում, պատասխանեք ինչ իրավունքով եք քաշում իմ թևից, կրկնում է նույնը․․․
Ես չեմ ընդունել ու հիմա նույնպես չեմ ընդունում պատգամավորների էս տմարդի, փողոցային կեցվածքը, բայց հասկանում եմ ինչու է այսպես։ Որովհետև ներվերները չի դիմանում։ Չի դիմանում ոչ թե լրագրողն է տալիս եսիմ ինչ հարցեր, այլ որովհետև Նիկոլ Փաշինյանն է էս մարդկանց կրակը գցել։ Նիկոլ Փաշինյանը իրանց բերել է Ազգային ժողով, բայց հիմա արդեն Նիկոլն է ու իր հողատուի կերպարն է, որ բեռ է դարձել պատգամավորների համար, հասկանո՞ւմ եք։ Նիկոլի առկայությունը, որպես թմի առաջնորդ չի թողնում իրենց հանգիստ ապրել։ Հասկացե՛ք, ձեր սիրած Վարչապետն է որ ձեզ գցել է այս վիճակի մեջ ու թռած է, չի երևում մամուլին, որ հարցերը իրեն տանք։
Նա ֆեյսբուքյան էջում է մտքերը շաղ տալիս, հազարավոր մարդիկ քոմենթում են, բայց մնում են անարձագանք։ Ու դիմում են մեզ, թե՝ բարձրացրեք հարցերը, ուղղեք այդ հարցերը խորհրդարանականներին։ Մարդիկ Նիկոլից պատասխան չստանալով՝ մեր միջոցով դիմում են ձեզ՝ ժողովրդի ընտրյալներին։ Մարդիկ ուզում են հարցնել՝ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ բեմից հայտարարում էր՝ «Վայ, ասում են, Նիկոլ Փաշինյանը լավ քաղաքականություն չի վարում, դա կբերի պատերազմի։ Մենք կոշիկ լիզող չենք»։ Հիմա մոտենում են պատգամավորին՝ հարցնելու, բա էդ ո՞նց լիզեցիք ու ինչպես բերեցիք պատերազմ։ Այդ հարցերը միայն մենք լրատվամիջոցներս չենք տալիս, հանրությունն է տալիս, պատասխան պահանջում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեղավորը ռուսներն են, որ միշտ պահանջել են 7 շրջան տալ՝ առանց կարգավիճակի։ Ռուս համանախագահը հոդված է գրում ու ասում՝ դու ստում ես, նախկին իշխանության հետ մենք բանակցել ենք կարգավիճակի մասին, որևէ փաստաթղթում չի եղել Հադրութի, Շուշիի, Ադրբեջանին ճանապարհ տալու հարցը։ Նա ասում է՝ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը տապալել է բանակցությունները։ Հիմա Նիկոլը չկա, ստիպված պետք է պատգամավորներին տանք էս հարցերը, որովհետև առաջնորդը բունկերում է։
Իմանում ենք, որ էս նեղ մաջալին քննչական կոմիտեն ու ՀՔԾն միասին 3 մլն դոլար պարգևավճար են բաժանել, պարզաբանում ենք ուզում՝ պարգևավճարի ժամնանակն է՞։ Նիկոլն ասում էր, որ կապիտուլյացիա չէր, խաղաղություն էր․ էդ ո՞նց եղավ, որ հակառակորդի կրակոցից հունվարի 13-ին զինվոր վիրավորվեց։ Նիկոլն ասում էր, թե ոչինչ չենք թաքցնում․ բա ո՞նց եղավ, որ ՊՆ չհայտնած զոհերի անունները մամուլն է հայտնում։ Ինչո՞ւ Փաշինյանը պատերազմից ի վեր Արցախ գոնե մեկ անգամ չի այցելել էս ծանր պահին զորակցելու, ումի՞ց է վախենում, Ալիևի՞ց։ Կամ ընդհանրապես, էդ ո՞նց էր լինում, որ տղու ծառայության ժամանակ ամեն ամիս Արցախ էր գնում՝ որպես վարչապետ, իսկ ծառայությունից հետո չի գնում։ Սրանք Նիկոլին տալու հարցեր են, նա չկա, ձեզ ենք տալիս՝ իր թիմին։
Ուզում ենք հարցնել՝ ինչու չկա մի կառույց, որ անհետ կորածի ծնողին պատասխան տա, որ նա ստիպված չգնա մեքենայով մտնի կառավարության դարպասների մեջ։ Էդ մարդուն եք դատում, բայց դուք պետք է դատվեիք էս վիճակի համար, որ էդ մարդուց խլեցիք երկու թանկ բաները, նախ՝ որդուն, հետո՝ ազատությունը։ Պիտի չպատասխանե՞ք, թե ինչպես եղավ, որ ԱԱԾ տնօրենին կամ նախկին տնօրեններին թույլ տվեցիք գնալ ռազմի դաշտ՝ տիրապետելով պետական գաղտնիքների։ Բա որ գերի ընկներ։ Բա եթե այդքան արդար ու ազնիվ եք Դուք ու ձեր առաջնորդը, բա պատասխանեք, ի՞նչ է նշանակում հարցազրույց չեմ տալիս, կամ ձեր հարցերին չեմ պատասխանում։ Բա իշխանություն եք, պարտավոր եք հարցերին պատասխանել, կամ ընտրել ձեր միջից մեկին ով կարող է պատասխանել, այդպես է ձևը։ Թե՞ ձեզ թվում էր պատգամավոր լինելը, փակ սենյակներում պայմանավորված, գաք նստեք կոճակ, սեղմեք երեկոյան էլ աշխատավարն ու պարգևավճարը ստանաք գնաք գոհ տուն։ Հո Ազգային Ժողովը դուքյան չէ՞, որ գալիս եք հանգստանալու, ձեռքի հետ էլ հարցեր լուծելու։ Ոչ, իհարկե, պետք է այդ ամենի բացատրությունն էլ տաք, դժվար հարցերին էլ պատասխանել, դա ձեր պարտականությունն է։
Ինձ ախար մի հարց է հետաքրքրում, այդ պատերի տակով արագ անցնելով, ձեզ թվում է թե ընդհանրապես խուսափելու եք էս թվարկացս հարցերի՞ց։ Լիլիթ Մակունցին՝ խմբակցության ղեկավարին, հարցնում ենք գերիներից, ասում է՝ շահարկում եք, հարցնում ենք վնգստացող դատավորներից, ասում է՝ կոռեկտ չէ, իսկ ընդհանրապես, ամեն ինչ լղոզում է։ Լղոզում է, որ չպատասխանի նաև հարցին, որ պատերազմից երկու օր առաջ ասում էր Թուրքիան չի խառնվի պատերազմին, չի օգնի Ադրբեջանին։ Բա ո՞նց հակառակը եղավ, չհարցնե՞նք։
Ասում են՝ չէ, մենք քեզ հարցազրույց չենք տալիս։ Ոչ, հարգելիս, դու պարտավոր ես տալ, դու ժողովրդի քվեով ես ընտրվել ու պարտավոր ես հաշվետու լինել, խոսել ու պատասխաններ տալ, որովհետև նաև դու ես այն անձը որը պարտադրել է մեզ այս հողատու իշխանությունը, պարտավոր ես պատասխանել թե ոնց այսպես արեցիք, քանի հոգով, ում ասածով, ինչի դիմաց։ Ու այս ամենն անելուց հետո, զարմանում եք, նյարդերդ չի դիմանում, հայհոյում եք, քաշում եք լրագրողի թևից, անպատվում եք, միկրոֆոն եք գողանում, ինչ է՞ ձեզ թվում էր որ կարողանալու եք հանգիստ ձեր պարգևավճարներն վայելել, մարդիկ անտուն են մնացել, զոհեր ունեն ու դուք չգիտես ինչու չեք ուզում պատասխաններ տալ։
Մենակ չասեք՝ ես հաշվետու եմ ժողովրդի առաջ, որովհետև դուք մարդկանց հետ շփումներում շատ ժլատ եք, դա մեկ, երկրորդը դուք որպես հանրային պաշտոնյա, պարտավոր եք լրատվամիջոցի հետ շփվել և պատասխանել նաև անհարմար հարցերի։ Զարմանում եք, թե ինչու ենք էդպիսի հարցե՞ր տալիս։ Էդ ձեր ընտրողներն են տալիս, որոնք այդ հարցերը ձեզ են ուղարկում ըստ երևույթի, պատասխան չեն ստանում, դրա համար էլ մեր ֆեյսբուքյան էջը ողողում են նամակներով, զանգում են, ասում են մի հատ հարցրեք՝ բա սրա՞ համար էինք հեղափոխություն արել։
Ասում են ձեր լրագրողը ագրեսիվ է իրեն պահել։ Ոչ, ընդհակառակը, նայեք տեսանյութերը, նա հանգիստ իր հարցերն է տալիս, դուք եք հունից դուրս գալիս, որովհետև պատասխաններ չունեք, իսկ լղոզել չի ստացվում։ Գիտեք տեղյակ չե՞նք ձեր խմբակցության նիստերից, որտեղ քննարկում եք, թե որ լրագրողի հետ ինչպես վարվեք, քննարկում եք, թե որ հարցից ոնց խուսափեք, լղոզեք։ Ինձ հետաքրքիր է, ձեզ դու՞ր է գալիս այն աշխատանքը որը դուք անում եք, դրա մասին եք՞ երազել։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը նամակ է ուղարկել, թե Սևակ Հակոբյան, խնդրում ենք ձեր լրագրողին փոխեք ուրիշ լրագրողով։ Չեմ փոխելու, դա ձեր գործը չէ, սիկ Սյուզի Բադոյանն իր աշխատանքը շատերից ավելի լավ է անում, իսկ ձեր՝ Իմքայլի պատգամավորների համեմատ շատ ավելի հանրօգուտ գործ է անում։
Մի հարց էլ ունեմ՝ Շիշ բռնող կոչված Հայկ Սարգսյանին։ Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ձեզ սկսեցին էդպես դիմել բոլորը։ Որովհետև երբ դուք տարական կուլտուրայի ու էթիկայի կաննոներն չպահելով, փորձառու լրագրողներին սկսում եք պիտակավորել, սև ու սպիտակ անել, անվանարկել, վիրավորել, ուրեմն մի սպասիր, որ նա քեզ իր նյութում ասելու է պարոն Սարգսյան, ոչ, նա քեզ հաճույքով կներկայացնի Շիշ բռնող։ Երբ ԱԺ պատգամավորը, որը երբևէ օրենսդրական նախաձեռնություն չի արել, միկրոֆոնից փախել է, ինչպես բնական աղետից, լրագրողին ասում է՝ դու պրոֆեսիոնալ չես, ես չեմ կարող նրան մականունով չդիմել։ Երբ Անդրանիկ Քոչարյանը մարդու, կնոջ, քանղաքական գործչի մասին խոսելիս իրեն պահում է վերջին սրիկայի պես, դրա համար էլ պարոն Անդրանիկ քոչարյանի փոխարեն իրեն դիմում են Քոչարյան Անդոն։ Մեզ դա դուր չի գալիս, հավատացեք, մենք դա չենք երազել, բայց Դուք եք ձեզ այնպես պահում, որ ձեզ հետ նորմալ շփումը այսքան դժվար լինի։
Կարճ ասած՝ պատգամավորներ, էս ամենից փախչելու մի ձև կա՝ հրա ժա րա կան, Նիկոլը չի տալիս, դուք դուրս եկեք, ձեր կյանքը այլևս հանգիստ չի լինելու, դուք դավաճանի պիտակը չեք մաքրելու ձեր երեսից, կենսագրությունից, բայց գոնե անընդհատ մարդկանց աչքի առաջ չեք լինի։ Իսկ ձեր առաջնորդը ով այս ամենը բերել է ոչ միայն մեր բոլորիս գլխին այլ անև ձեր, բեռ է ձեզ համար, ձեր նվաստացումների ու խայտառակության գլխավոր պատճառ ինքն է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը