Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարճատև գործունեության ընթացքում արել է բաներ, որոնք ի վնաս մեր ազգային շահի ընկալում են ստեղծում։ Բերեմ ավելի քան 30 փաստ, որոնք այդպես են ընկալվում։
Փաստ 1․ Այս տարվա մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան կամ այսպես ասած՝ Լանզարոտեի կոնվենցիան։ Պատգամավորներ, իրավաբաններ, հոգեբաններ, շատ-շատերը բացասական գնահատեցին կոնվենցիայից բխող՝ մանկապարտեզից սկսած սեռական դաստիարակությանը, որը պետք է լինի պարտադիր։
Փաստ 2․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրականացվում է ֆոնդերի կառուցվածքային փոփոխություն, որի շուրջ աղմուկ է բարձրացել։ Ցեղասպանության թանգարանի արխիվները, ըստ տեղեկությունների, հասանելի կլինեն մեզ թշնամի պետություններին, մասնավորապես՝ Թուրքիային:
Փաստ 3․ Հայաստանի վարչապետի տիկինն Ադրբեջանի նախագահի տիկնոջը հրավիրեց Արցախ՝ մուղամ լսելու։
Փաստ 4․ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցում է փուլային տարբերակով, որի արդյունքում Արցախի խնդիրը պետք է լուծվի առավելապես հօգուտ Ադրբեջանի ժողովրդի։
Փաստ 5․ Հայաստանի վարչապետը Հայաստանի հարավային սահմանը հռչակեց նարկոթրաֆիկի կենտրոն։
Փաստ 6․ «Հուզանք ու զանգ» անունով բավականին սադրիչ ներկայացում բեմադրվեց մայրաքաղաքի կենտրոնում։
Փաստ 7․ Տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու քայլեր են արվում։
Փաստ 8․ Բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը դարձել է ոչ պարտադիր։
Փաստ 9․ Քննարկվում է գիտությունների ազգային ակադեմիայի լուծարումը։
Փաստ 10․ Պետության ղեկավարը հայտարարեց, թե մեր որ կարևոր, թանկարժեք զենքն է օգտագործման համար ոչ պիտանի։
Փաստ 11․ Գերակա ճյուղ հռչակած ոլորտների նախարարությունները փակվեցին։
Փաստ 12․ Դպրոցականներին ոգևորող, գիտելիք սերմանող և տաղանդների հայտնաբերման «Հայ ասպետ» հաղորդաշարը փակվեց։
Փաստ 13․ Հնչում են ռուսական ռազմաբազան դուրս բերելու կոչեր, վարչապետն էլ հետևողականորեն փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Փաստ 14․ Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի մերժում:
Փաստ 15․ Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման որոշում․ մարդու, որը եղել է հակահայ և պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:
Փաստ 16․ Դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն», «Ռազմագիտություն», «Հայրենագիտություն» առարկաները հանվեցին։
Փաստ 17․ Պանդեմիայի պայմաններում պետության ղեկավարը հայտարարեց, թե մենք սննդի և վառելիքի քանի օրվա պաշար ունենք։
Փաստ 18․ Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հարձակում կաթողիկոսի վրա, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման աջակցում։
Փաստ 19․ Հայաստանի 4 գեներալ գնդապետից երեքի վրա շինծու քրեական գործի հարուցում։
Փաստ 20․ Սեռափոխ անձի մասին ֆիլմի նկարահանման ֆինանսավորում՝ պետական միջոցներով։
Փաստ 21․ Վարչապետն արտերկրյա այցի ժամանակ մեր երկիրը գործակալական ցանց հայտարարեց։
Փաստ 22․ Բարձր մակարդակով հայտարարվեց, թե հանրային ռադիոյի գրավումն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, Քաղաքացու օրը, այն է՝ խորոված փարթին ավելի կարևոր է, քան, Սահմանադրության օրը, Շուշին ազատագրելու օրը։
Փաստ 23․ Պետապարատը լցվել է հակապետական, նաև անփորձ մարդկանցով։
Փաստ 24․ Արցախն ազատագրած, Հայաստանը տնտեսական քաոսից զարգացում տարած նախագահի վրա շինծու քրեական գործ է հարուցվել ու ապօրինի, անժամկետ կալանք տրվել։
Փաստ 25․ Վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը ապօրինի զենքի միջազգային առևտրով է զբաղվել։
Փաստ 26․ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից երաշխավարվորված պարբերականների ցանկից հայագիտական պարբերականները դուրս են բերվել։
Փաստ 27․ Կրթության ազգային ինստիտուտը լուծարվել է, ուսուցիչների վերապատրաստման ամենամյա գործընթացը դադարեցվել է:
Փաստ 28․ Տեղի ունեցավ 3-6 տարեկաններին այլասերող համարվող գրքի շնորհանդես՝ նախարարի հովանավորությամբ։
Փաստ 29․ Սեռական փոքրամասնությունները ոստիկանության կենտրոնի բաժնում ծեծեցին ոստիկանների, քաշքշեցին, մնացին անպատիժ։
Փաստ 30․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ամբիոնից առաջին անգամ ելույթ ունեցավ տրանսգենդեր, որին իմքայալականներն էին հրավիրել։
Փաստ 31․ Արցախի իշխանություններին Նիկոլ Փաշինյանը համառորեն անվանում է ընտրված ներկայացուցիչներ, ինչպես Ադրբեջանցիները Ղարաբաղի իրենց ներկայացուցիչն ունեն։
Փաստ 32․ Այս ամենին գումարեմ Ազգային գարդարանի ֆոնդերում հրդեհը։ Գուցե դիտմամբ չեն արել, այլ այս ամենը տեսնելով՝ ազգային արխիվը ինքնիրեն ծխացել է։
Ես այսքանը մտաբերեցի, կարող է սրանց վերաբերյալ իշխանությունը 100 փաստ բերել։ Այսքանը բացահայտ է արվել, կարելի է ենթադրել թե, էլ որքանն են անում գաղտնի, թաքուն։ Այ սրանց համար է, որ ասում են՝ է՞լ ինչ է պետք սրանք անեն, որ հասկանաք՝ որ այս իշխանությունն ապազգային է՝ խորությամբ ու էությամբ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը