24 10 2024

«Կանոնակարգն էլ վավերացրինք, հիմա՞ ինչ անենք»․ Հանդիպումը նման էր հաշվետվության․ «Կարճ ասած»



 

Կազանում այսօր տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը երեկ Հայաստանի խորհրդարանում կատարվածի ֆոնին, հաշվետվություն հիշեցրեց։ Նստած էին Փաշինյանն ու Ալիևը, փոխվարչապետները, ԱԳ նախարարները։ Մի կողմում մշտական պահանջողներն են, մյուս կողմում մշտապես կատարողները։ Կարծես ասեին՝ էս էլ արեցինք, է՞լ ինչ կառաջարկեք։ Ուզում էիր սահմանադրության փոփոխություն, ասացի կանեմ, ուզում էիր կոնֆերանսի իրավունքը քեզ զիջել, զիջել եմ,  քարտեզներդ տվել եմ, դիվերսանտներիդ տվել եմ, կանոնակարգը վավերացրել եմ, վաղը Վահագն Խաչատուրյանը կստորագրի, է՞լ ինչ անեմ, պատրաստ եմ, սա, մենակ թե էն պայմանագիրը արի ստորագրենք, էլի, թեկուզ մենակ վերնագիրը։

Ալիևին կարող է զեկուցել, որ իրենք ամբողջ թիմով Հայաստանի բոլոր հարթակներից ադրբեջանական քարոզ են անում։ Հայաստանի խորհրդարանում ՔՊ-ի երեկվա պահվածքը լրիվ ադրբեջանական շահերի մեջ էր։ Նախ վավերացրին աղկահարույց կանոնակարգը։ Դրանից հետո էլի քննարկեցին, լղոզեցին հարցերի պատասխանները, մինչև իրենց խոսելու համար հատկացված ժամանակը սպառվի։ Հայաստանը ունի տխրահռչակ փորձ, որ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները․ հիմա Փաշինյանին հարց են տալիս՝ որ գրել եք հատվածային սահմանազատման մասին, մտածել ե՞ք, որ Ադրբեջանը նախ կպահանջի սահմանազատել որը իրեն պետք է, որտեղ վերցնելու բան ունի, իսկ որտեղ տալու բան ունի, կարող է ձգձգել տարիներով, չսահմանազատել, չվերադարձնել։ Այ էս ռիսկի մասին հարցնում է Լևոն Քոչարյանը։ Փաշինյանը խոսում է ինչ-որ ընդհանուր սկզբունքներից, Կիրանցում իրավիճակից, երեխաների դպրոց գնալուց։ Պատգամավորը կրկնում է հարցը, որ՝ կոնկրետ ասա, հերիք է լոլոներ կարդաս, բացառվո՞ւմ է իրավիճակը, որ Ադրբեջանը նախ կսահմանազատի ու կվերցնի Տիգրանաշենը, իսկ երբ բանը հասնի Ջերմուկին, գործընթացը կիսատ կթողնի։ Ալիևը, օրինակ ասում էր, այն դիրքերը, որտեղ կանգնած ենք, ոչ մի միլիմետր չենք գնալու հետ։ Նիկոլը արտասանում է Կիկոսի մահը։ Իբր՝ բա որ սենց լինի, բա որ նենց լինի, ոչ մի բան էլ չի լինի։ Նույն հարցը տալիս է Գեղամ Մանուկյանը։ Հարցնում է՝ դուք գնահատե՞լ եք հենց էդ ռիսկերը։ Այս անգամ էլ Նիկոլը պատասխանում է՝ դե ռիսկեր կան։ Այդ կանոնակարգով Ադրբեջանը դուրս գալո՞ւ է Հայաստանից օկուպացրած տարածքներից։ Ադրբեջանի հետ որևէ բանակցության մեջ քննարկվո՞ւմ է Հայաստանի 32 գյուղի կենսական նշանկության տարածքների վերադարձը, էդ պայմանագրով վերադարձվելո՞ւ են, երաշխիք կա՞։ Վստահաբար չէ։ Չէ՞ որ սրանք Հայաստանից օկուպացված տարածքների վերադարձը համարում են մանրուք։ Ասում էին մեր տարածքները մեզ համար կարմիր գիծ են, հիմա պրզվում է՝ ոչ թե կարմիր գիծ են, այլ մանրուք։ Ասում էին մեզ համար միջանցքը կարմիր գիծ է, վաղը դա էլ կհամարեն մանրուք։

ԱԳՆ-ն ասում է այս կանոնադրություը մեր ինքնիշխանության մասին է, բայց նույն ԱԳՆ-ն հայտրարում է՝ «Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից․․․»։ Իրենք միգործընթացի մեջ են, որին իրենք կասկածում են ու եկել-բանավիճում են ընդդիմության հետ։

Մհեր Գրիգորյանն ասում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները այդ փաստաթղթով պետք է լուծվեն կոնսենսուսով, վիճելի հարցերի վերաբերյալ ընդհանուր համաձայնության կգան։ Մինչ այս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը ինչպե՞ս են լուծվել։ Կա՞ մի հարց, որտեղ Ադրբեջանը գնացել է մի քիչ զիջման․ ես չգիտեմ նման դեպքի մասին։ Արարատ Միրզոյանը հպրտորեն հայտարարում է, թե այդ կանոնակրգը ՔՊ-ի շնորհիվ առաջին փաստաթուղթն է, որը երկու երկրների միջև կնքվել է։ Սխալվում եք, ոչ մի բան էլ չի կնքվել։ Դուք վավերացրել եք, Ադրբեջանը ծալել-դրել է մի կողմ։

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին այսօր դարձյալ առաջարկել է ստորագրել Խաղաղության պայմանագրի այն կետերը, որոնք համաձայնեցրել են արդեն։ Մի քանի օր առաջ, հերթական առաջարկին ի պատասխան, Ալիևը հայտարարեց, որ դա անհնար է, քանի ամեն ինչ չեն համաձայնեցրել։ Իսկ ի՞նչն է համաձայնեցված ընդհանրապես, եթե ո՛չ գերիների հարցը կա, ո՛չ Հայաստանի տարածքների դեօկուպացիան կա, ոչ կոմունիկացիաների բացումը կա ու լիքը այլ կարևոր հարցեր։։

Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխել, պահանջում է պատժել առաջին պատերազմի հերոսներին, պահանջում է նյութական փոխհատուցում, պահանջում է անկլավներ, պահանջում է միջանցք, իսկ կա՞ բան, որ պահանջել ես, պահանջում ես դու։

Այ էսօրվա հանդիպումը, կրկնում եմ, հաշվետվության նման մի բան էր, թե՝ սաղ արել ենք, ի՞նչ ա մնում, ասա, որ աենք, որ կնքենք էդ թուղթը․ կամ արի կնքենք, հետո մեկ ա՝ ինչ ասես անում եմ, էլի։ Նիկոլն ինչ առաջարկում է, Ալիևն ասում է անիրատեսական է, Ալիևն ինչ առաջարկում է, Նիկոլն ասում է կանենք, կքննարկենք։

Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղը հանձնելուց ի վեր 100 անգամ հայտարարել են, թե՝ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը, բայց երևի էն ժամանակ, երբ դեռ պատերազմ չկար, խաղաղությանը շատ ավելի մոտ էին, քան հիմա․ էն ժամանակ, երբ Արցախը կանգուն էր, անվտանգ էր, զարգանում էր ու անկախության ճանաչումն էլ ժամանակի հարց էր։ Հիմա հաղթանակի համը ընկել է Ալիևի բերանը, հիմա նա տեսնում է, որ Հայաստանում էլ ունի իշխանություն։ Մեր խորհրդարանում Ադրբեջանը քա՞նի լոբիստ ունի՝ բացահայտ։ Ալիևը, որ ունի Հսայաստանում էնպիսի թիմ, որը հանձնում է ինչ ուզում են, էլ խաղաղություն կնքում է ի՞նչ անի։ 3+3 ձևաչափով հանդիպել էին․ Արարատ Միրզոյանն, ասում էր օր առաջ պատրաստ ենք բացել կապուղիները, երկաթուղի-բան, Բայրամովին առաջարկում էր սահմանադրություն փոխել։ Խոսում են տարբեր բաներից, այ էդքան հեռու են խաղաղությունից։ 

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, այս թեման, կարծում եմ, մեր բոլոր խնդիրների կողքին, ամենահրատապներից մեկն է։ Մեզ զբաղեցնում են փաստաթղթերով, ինչ-որ ելույթներով, բայց հասկանում ենք, որ տակից ավելի ծանր, խորքային գործընթացներ են տեղի ունենում։ Ցույց են տալիս կանոնակարգ, բայց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացման մեծ վտանգ կա։ Արարատ ՄՆիրզոյանն ասում է՝ այս կանոնակարգով ճանաչում են մեր ինքնիշխանությունը․ բայց նրանք լրիվ հակառակն բանն են քննարկում՝ Հայաստան գալու հարցը։


Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ