Երբեմն ասում են, թե՝ ժողովուրդը, փորձագետները, ընդդիմությունը երբեմն քննադատում է անարդար, ամեն ինչի մեջ մեղադրում է ՔՊ-ին, այլ բաներ հաշվի չի առնում։ Ինձ հարցնում են՝ ձեռքդ դիր խղճիդ ասա՝ էսօրվա մեր վիճակի համար խի մեղավորը մենակ ՔՊ-ն է՞, բա նախորդ 30 տարին, բա սովետական շրջանը, բա թալանը, նախկինը, բա ռուսը, բա Ամերիկան, բա որ չեն թողնում աշխատեն, ընդդիմությունը խանգարում է, սաղ խանգարում են, ամեն ինչ կոտրվել ա խեղճ հարիֆի գլխին և այլն։ Ժողովուրդ ջան, հիմա մի կողմ եմ դնում, քաղաքական ընդիմությանը, մոռանանք իրենց էլ, ռուսին էլ, Ամերիկան ու Ադրբեջանն էլ։ Դուք էլ ո՛չ իշխանություն եք, ո՛չ ընդդիմություն, քաղաքականությամբ չզբաղվող, անտարբեր, մարդիկ եք։ Հիմա նայեք իմ թիկունքում այս էկրանին դրված մարդկանց լուսանկարներին․ իրականում շատ են, ուղղակի էստեղ էսքանն ա տեղավորվել։ Էս մարդկանց ի՞նչ կվստահեիք։ Իրենց չեք ճանաչում, տեսել եք առաջին անգամ․ ստոլբա հելնող էս մարդուն, ակվարիումի մեջ պարող մյուսին, գուլպա պաչելու տարօրինակ առաջարկով երրորդին և մյուսներին դուք կվստահե՞ք ձեր տունը մաքրեն, կվստահե՞ք ձեր կովերը տանեն արոտ, 1000 դրամ կվստահե՞ք տաք ղրկեք խանութ, կամ որ գան պարտքով փող ուզեն, ասեն՝ կաշխատենք կտանք, կտա՞ք։ Դժվար, չէ՞։ Դուք անձնապես ձեր մասով չէիք վստահի, բայց արի ու տես ինչոր ձևով պետություն ենք վստահել։ Պետությունը որ ասում եմ, կարող ա լավ չպատկերացնեք, ինչ-որ մեծ բան ա, ավելի մանրմասնեմ։
Էսօր առավոտ ձեզանից 390 հազարը իր երեխային ուղարկել ա դպրոց, որը ոնց լինի, ոնց չլինի, որոշում ու ղեկավարում են մեծամասամբ այ էս կարգի մարդիկ։ Ձեզանից տասնյակ հազարներ իրենց տղերքին ճամփել են կամ վաղն են բանակ ճանապարհելու, որը էլի իրենք են ղեկավարում։ Ձեր կամ ձեր հարազատի առողջությունը տանում եք բուժելու սրանց որոշումներով աշխատող հիվանդանոցներում։ Տասնյակ հազարները երեխայի են սպասում, որոնք սրանց օրոք պետք է լույս աշխարհ գան, ապագայի պլաններ կազմեք։ Մեր պետության այսօրվա ու ապագայի մասին պլանները իրանց ենք վստահել, բարեկամների ու թշնամիների հետ բանակցությունները սրանց ենք վստահել։ Դուք իրենց ձեր կենցաղային գործը չէիք վստահի, բայց մեր ճակատագիրն ենք վստահել։ Ու ասում եք՝ դե հա՛, վատ ա՛․ բայց մի րոպե․․․ Իսկ ի՞նչ էիք ակնկալում։
Էս ստոլբա բարձրացողի մի սխալ խոսքից պատերազմ կարող էր առաջանալ ու եղավ, քո զինվոր տղուն, ամուսնուն, եղբորը վերջին հրաժեշտը որ տալիս ես Եռաբլուրում, բայց ֆոտոյից էլ էր, չէ՞, զգացվում, թե ինչ է լինելու։ Երեկ, ի միջիայլոց, կորցրեցիր, այսօր էլ սրանց սխալ բանակցելու արդյունքում կարող ես կորցնել քո տունը, հողը, հարազատիդ ու դառնաս փախստական։ Ամեն մեկիդ մի վնաս, միևնույն է, տալիս են, իրենց լիազորությունների շրջանակներում։ Չեմ ասում պարտադիր ուզում են վնաս տալ, կարող ա շատ են ուզում օգուտ տալ, դե առաջին հերթին իրենք իրենց, դա էլ պարզ դարձավ շատ արագ․ կարող է՝ ձեզ էլ, բայց կարո՞ղ են․ իսկ ինչի՞ հաշվին։ Որ ասես Հայրենիքի համար մեռնում են՝ տենց չի, ավելի շուտ հակառակը, որ ասես էս ժողովրդի համար խելքները գնում ա՝ էլի տենց չի առնվազն, տեսնում ենք ոնց են ծեծել ջարդելով տանում գցում բերդերը, հենց իրենց իշխանությանը ոտնձգություն է լինում․ որ ասես մի ազգային կրթություն, դաստիարակություն են ստացել, որ ասեք մի արհեստավաժ, գործի մասնագետ, փորձառու, կյանքում լիքը բաների հասած, այ մարդ, կասեք, չէ՛ էլի․․․ Բա ի՞նչ, ինչի՞ հաշվին պետք ա իրենց ասած դրախտը իրականանար։
Ի՞նչ 30 տարի, ի՞նչ նախկիններ, ի՞նչ Լավրով, Զախարովա, Շույգու, Մակրոն, ինչ կապ ունեն դրանք․ քո խնդիրների պատճառը պատմության դասագրքերում մի նայիր, նախկինում ու դրսում մի նայիր, նայիր ստեղ, ում ես բերել իշխանության ու ինչ ես պահանջում։ Էն որ ասում են սենյակումդ եքա փիղ կա, չես տեսնում, պատուհանից դուրս ես նայում, որ ի՞նչ գտնես։ Նկարից տպավորությունը խաբուսիկ չէ, հենց սենց էլ աշխատում են, իրականում ուզում են ցույց տան, որ աշխատում են։ 44-օրյա պատերազմի թեժ ժամանակ, երբ թշնամին զորամասեր էր ոչնչացրել, ՀՕՊ համակարգը շարքից դուրս էր հանել, ի՞նչ էր անում էս ստոլբա բարձրացողը, որ իբր գերագույն հրամանատար ա․ մոռացել եք, չէ՞, հիշեցնեմ, կմեռնեք, բանաստեղծություն էր գրում։ Նիկոլի արձագանքը պատերազմին ու առաջին այ այդ տեսակ տեղեկություններին եղել ա բանաստեղծություն գրելը։ 44-օրյա պատերազմի թեժ պահին քո բերած նախարարը ի՞նչ էր առաջարկում, հիշում ե՞ս, ասում էր պատուհանները բացեք ու շերեփները խփեք կաթսաներին․ որ ի՞նչ, չէր ասում, բայց դե դուք էլ հաղթանակ էի՞ք սպասում, էդ մակարդակով։
Կրկնում եմ, սրանք ուղղակի անհաջող լուսանկարներ չեն, այլ իրենց, քո՛ պաշտոնյայի բնույթն է։ Երբ քեզ մեկը ընկերության հայտ է ուղարկում ֆեյսբուքով, մի հատ բացում ես էջը, թերթում նկարները, գրառումները, տեսնես ով ա, որ տենաս նասկիները դրել ա, գրել ա «քիս մի», լուրջ կընդունե՞ս էդ մարդուն։ Դե հիմա պատկերացրու, որ դու լուրջ չես ընդունում, բայց ինքը, որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետք է ընդունի ինչ-որ դեսպանի կամ պետք է գնա այլ երկիր, հանդիպի նրանց արտաքին գործերի նախարարին, տեղակալին․ էդ մարդիկ էլ ասում են գոնե մի հատ նայենք տեսնենք ով ա, դեմքերը ճանաչենք, գուգլով փնտրում են անուն ազգանունը ու բերում ա փոխարտգործնախարարի էս ֆոտոն, արտգործնախարարի պիլեսոսով ֆոտոն, ԱԺ նախագահի՝ ակվաիումում պարելու վիդեոն, վարչապետի խմած քնած ֆոտոն, դեպուտատի ձմեռպապիկով խոպոպիկները, էս փունջը իր դիմաց է, ո՞նց պետք է վերաբերվի մեր երկրին, կասե՞ք։
Դուք ինքներդ ո՞նց եք վերաբերվում։ էս տղեն գա ասի ձյաձ ջան, ավտոդ տուր մի կռուգ քշեմ, չես տա, բայց պետության ղեկ ես տվել, ի՞նչ հույսով։ Հարց եմ տալիս Հայաստանի տասնյակ հազար գործատուներին, դուք ամեն մեկդ ձեր ոլորտում աշխատող փնտրելիս, իրենց նմաններին կընդունեի՞ք աշխատանքի, կվստահեի՞ք ձեր բիզնեսի որևէ մասը։ Վստահ եմ ոչ։ Ու չեք էլ վստահել, դրա համար էլ ՔՊ-ական պաշտոնյաների կեսի կենսագրականը նայում ես, գրված ա ծննդյան թիվը, կրթության թիվը, մեկ էլ որ արդեն դեպուտատ ա աշխատում կամ փոխնախարար, խորհրդական, ուրիշ գործ չեն վստահել մինչև հեղափոխությունը։
Անլրջություն է, ժողովուրդ, համատարած, էնպես չէ, թե նրանք, ովքեր էս կարգի ֆոտո չունեն, որպես պաշտոնյա իրենց էսպես չեն պահում։ Սրանք են բանակցողները, սրանք են պետության անունից խոսողները։ Մեզ ասել են, թե բոլոր երկրների հետ լավ ենք լինելու, թշնամիների հետ էլ լավանալու ենք, հիմա ԱԽ քարտուղարը, վարչապետը, արտգործնախարարը, սրանց դեպուտատները ասում են՝ դե մենք Մոսկվան հիմա չենք կարևորում, որը ճիշտ ենք համարում, տենց ենք անում։ Իսկ դուք ո՞վ եք, որ պետության ապագայի վերաբերյալ էդպիսի հարցեր որոշեք։ ԱԽ քարտուղարն ասում է՝ ՀԱՊԿ-ին ուղղված լիքը հարցեր ունենք դրա համար էլ նիստին չենք մասնակցում։ Փորձ ունեցող մարդիկ ահազանգում են, ասում են, չի կարելի էդպես, ըդհակառակը, պտի գնաս, հարցերդ տաս, պարզաբանում ստանաս, եթե չհասկացվածություն կա, պետք է միջիցդ դուրս գաս, շտկես, հետևիցդ եքա ժողովուրդ ա։ Արարատ Միրզոյանն էլ ասում էր՝ Բայրամովի հետ հարցեր ունեմ, դրա համար չեմ գնում հանդիպման։ Էդ ամենը մեր պետության ու ժողովրդի ջանից ա դուրս գալիս։ Ժողովրդին դարձնում եք գաղթական, որովհետև էդպես եք որոշել կամ որոշել են փոխանցել են ձեզ ձեր տերերը։ Էս որակն ա տնտեսություն կառավարում, դրա համար էլ հույսը ոչ թե էն ա, որ մենք ինչ որ արդյունք կստեղծենք, աճ կապահովենք, այլ հույսը էն ա, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան, չերեզ Հայաստան ներմուծումներ կանեն, բյուջե կլցնենք։ Հետո՞ ինչ, որ Քերոբյանը սենց նկար չի հրապարակել, ավելի լավ ա աշխատո՞ւմ։ Երեկ կարդում ենք՝ միլիարդներ են փոշիացվել ՏՏ ընկերությունների վրա։ Նորմալ կառավարություն ունենայինք, նախարարը հիմա գաղութի ճամփին կլիներ։
Էն օրը մեկը ինձ լուրջ-լուրջ հարցնում ա՝ խի՞ ընդդիմությունը չի կարողանում գերիներին բերի․ ասում եմ ինչի՞ իշխանությունը չէ, որ ընդդիմությունը, բերողը իրենք են, ձեռքը թափ է տալիս, ասումա սրանց ի՞նչ դիմես, էդ անճարներին։ Այսինքն՝ ի սկզբանե ընդունում ենք, որ բան չեն կարող անել, բայց օք է, որ իրենք մնա՞ն։
Կարճ ասած՝ եթե դուք դեռ զարմանում եք, թե մենք ինչ ենք էս վիճակին, ես կզարմանայի, որ մենք էս վիճակում չլինեինք։ 2018 թվականի մայիսից սկսած, Նիկոլի ընտրությունից սկսած ու նրա՝ առաջին նշանակումից սկսած, որին ճանաչել ենք, ասել ենք երկիրը քանդվելու ա, Արցախը տալու ա, տանելու ա թրքացմանամ և այլ, ինչ տեսնում ենք, հենց այս օրերին։ Տեսել ենք, որ անլուրջ են, ու 5 տարի է՝ էդ անլրջության մեջ ենք, մենք էլ ենք անլուրջ վերաբերվել ու վերաբերվում։ Ուրիշ ոչ մի տեղ մի փնտրեք մեղավոր, պատճառ, ամեն բան շատ օրինաչափ է։ Տղերքն էին ափսոս․․․
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը