Իրեն իշխանատենչության մեջ մեղադրողներին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում օրերս պատասխան տվեց, թե՝ «մեզ ասում էին հրաժարական տվեք: Տվել ենք, գնացել ենք ընտրությունների, ասել ենք՝ ժողովուրդ, դու ես իշխանության տերը, դու որոշի՝ մենք լինենք, թե ով լինի։ Ինքը որոշել է, որ պետք է մենք լինենք»։ Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը բախտի բերմամբ զբաղեցնող Ալեն Սիմոնյանն էլ այդ ելույթից ոգևորված՝ հայտարարում է, թե՝ եթե ընտրություններ լինեն, ՔՊ-ն հիմա ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո։ Գիտե՞ք, չհամեմատելով անհամեմատելին, բայց 2018 թվականի հեղափոխությունից մի քանի օր առաջ էլ նախկին իշխանության ներկայացուցիչներն էին ասում՝ դե ժողովուրդը մեզ ա ձայն տվել, մեզ ա ձայն տալու, ընդդիմությունը վարկանիշ չունի, հեղինակություն չունի և այլն։ Եվ իրոք, 18-ի մարտ ամսին Նիկոլը ո՛չ այն ուներ, ո՛չ մյուսը։ Նույնը չէ, բայց լայն առումով նման պատկեր է ստեղծվում, երբ իր վրա վստահ ու թիկնապահներով շրջապատված իշխանավորը այդ բառերն է ասում։
«Ժողովուրդը մեզ է ընտրել» արտահայտությունը շատ սխալ է, դա ընդանհրապես չի արտացոլում իրականությունը։ Չէ, չեմ բացառում, էս մի քանի տարվա մեջ էնքան բան տեսանք, որին չէինք հավատա նախկինում՝ հիմա ականատեսն ենք, կարող ա և էլի մասնակցեք ընտրությունների և էլի զոռով շառով ընտրվեք․ դուք ունեք վարչական ռեսուրս, ձեզ հլու-հնազանդ ծառայող իրավապահ համակարգ, էլ չեմ ասում՝ դատարաններ դրա համար․ հիշենք Ջհանգիրյանին, որ ԲԴԽ նախագահ նշանակեցիք իր բառերով ասած՝ միայն նրա համար, որ Քոչարյանը հանկարծ չգա իշխանության։ Դուք ունեք ԿԸՀ նախագահ, որը Նիկոլի թերթի աշխատողն էր, դուք էն կարգի բռնաճնշում եք անում, որ անգամ ընդդիմության գրածները լայքողին գործից հանում եք ու ընտրությունների ժամանակ էլ ամեն մեթոդի դիմում եք, որ պահեք իշխանությունը, բայց․․․ Այդ ամենի ռեսուրսը հա, ունեք, բայց արդյո՞ք ունեք երկիրը ճգնաժամում կառավարելու ռեսուրս։ Խնդալներդ էլ եկավ, չէ՞։
Պատերազմում խայտառակ պարտությունից հետո, այո, պետք է կա՛մ ճգնաժամային ղեկավարում լիներ, ոչ ձեր կողմից, իհարկե, կա՛մ տեղի ունենար արտահերթ ընտրություն։ Ընտրությունները տեղի ունեցան, ձեզանից գոհ-գոհ որ ասում եք մեզ են ընտրել․ իսկ ի՞նչ է փոխվել, մեկը հարցնի, երկիրը չի՞ շարունակում վարի գնալ, ուր նստում՝ միայն զիջում եք, շարունակում եք նվաստանալ թշնամու առաջ․ էդ ստեղ եք ախռաննիկների շրջապատում ձեզ լավ զգում, աչքներդ վերև գցած, գլուխներդ ճոճելով խոսում, ձեզ լուրջ մարդու տեղ դնելով։ Բա որ գնում ու 3-րդ շարքում նստում եք, երեսներիդ էլ խնդում են, ընկած ամբողջ աշխարհով մեկ խաղաղություն եք մուրում, ստեղից-ընդեղից դիտորդ բերում, որ թշնամին չկրակի էդ կողմերի վրա։ Արա, որ թշնամին չկրակի, մեր բանակը պետք է ամուր կանգնած լինի, այ մեր բանակի զինվորը պետք է վստահ լինի, թիկունքի մասով նաև, իսկ թշնամին էլ որ կրակի էլ, պետք է մռթին ստանա, պատժվի, տասնյակ անգամ ավելի մեծ կորուստ ունենա, որ իմանա, որ չի մարսելու, ոչ թե եվրոպացի կնանիք գան, իրանց հանեդերձանքով, որ մենք իբր պաշտպանված լինենք։
Մի հատ այս նկարին նայեք, էս չե՞ք, էս չի՞ ձեր խաղաղությունն էլ, ձեր բերած ապագան էլ, իրե՞նք են ապահովելու այս երկրի անվտանգությունը, լու՞րջ, մի հատ աշխարհին նայեք, էտ որտե՞ղ է որ միջազգային դիտորդներ, էլ չգիտեմ ինչեր, խաղաղություն են երաշխավորում։ Թե չէ, ձեր վահագհովակիմյաններով ամեն բան էլ կարող եք անել, հենա ID-ներով էլ եք ընտության թողնելու, բա տակից դուրս եկեք, հո խոսալով չի։
Բայց մեկ ուրիշ հարց էլ կա․ արդյո՞ք դուք, առհասարակ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեիք։ Պատերազմ բերած, պարտության տարած իշխանության էսքպերիմենտը իրավունք ունի՞, ասի, եկեք մի հատ էլ փորձ անենք, հիմա էլ հետպատերազմյան շրջանում, տեսնենք, կարողա ստացվի։
Մի անգամ եկել ես իշխանության ու բառիս բուն իմաստով՝ գցել ոտքիդ, քայքայել-քանդել ես, պատերազմ ես բերել, պարտություն ես բերել, զոհեր ես բերել, որքան կարողացել ես՝ հանձնել ես, հանձնել ես նաև բաներ, որոնք ինչքան էլ թշնամին ուզենար՝ անհնար էր թվում, ոչ մի հաշվարկի մեջ չէր մտնում, որ հնարավոր է հանձնել. ինչին ձեռք ես տվել, քանդել ես, պետական բյուջեն բաշխել ես ՔՊ-ականների մեջ, այն էլ՝ անհավասար, ու երբ քեզ շանս է տրվել գնալու արտահերթ կարգով, ոչ թե գնում ես, այլ ասում ես՝ ես մնում եմ, ընտրութուն կազմակերպեմ, եկեք հլը տեսնենք որ մեկիս ա ժողովուրդը ձայն տալիս։
Մասնակցելով ընտրություններին՝ դու քո մեղավորությունը, պատասխանատվությունը չես ընդունում, գցում ես ժողովրդի վրա, որը քեզ խոշոր հաշվով հայհոյում է և անիծում, բայց մեկ է՝ ընտրվում ես, որովհետև ունես ընտրվելու համար անազնիվ գործիքներ։ Կարո՞ղ եք ասել մի վատ բան, որ Նիկոլ Փաշինյանն անում էր մինչև 2021 թվականի հունիսը, բայց վերընտրվելուց հետո կտրուկ փոխել է ու չի անում։ Արցախի մյուս մասի հանձնումը տեղի է ունենում վերընտրվելուց հետո, Հայաստանից հարյուրավոր կիլոմետր թշնամին խորացել է հենց Նիկոլի վերընտրվելուց հետո, մեր գյուղերը վերածվել են անկլավների և այդ թեման բացվել է դրանից հետո, Ալիևի ախորժակը բացվել է հենց ձեր վերընտրվելուց հետո, մեր երկրում քաղաքական հալածանքները, սպանությունները, էս բարդակը տեղի է ունենում վերընտրվելուց հետո։ Թալանը, կոռուպցիոն բացահայտումները, ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարգրում միլիոնավոր դոլարների նվեր ստանալը սկսել է հենց 2021-ի ընտրություններից հետո։ Էդ ի՞նչն եք շտկել, կամ լավ արել, որ մի հատ էլ տենց վստահ պետք է ձայն ստանաք։
Կրկնում եմ՝ դու քո ռեսուրսը ցույց էիր տվել, եկել ու տեսել էիր, որ չես կարողանում ղեկավարել, ուրեմն տրամաբանությունը, բարոյականությունը հուշում էր, որ պետք է գնաս։ Պետք է ասեիր ժողովուրդ ջան, արեցի հնարավորը, բայց ստացվեց էսպես, գնում եմ իմ կյանքով ապրելու կամ մեռնելու, ես պրավալ եմ տվել, աղետի եմ բերել։ Ներողություն եմ խնդրում, թող ոuրիշները գան փորձեն շտկեն։ Դու փոխանակ ժողովրդին շանս տայիր ապրելու, դու ընդհակատակը, շանսը լրիվ փակեցիր։ Ասում են՝ երեք տարի է՝ բանակցում ենք, տեսա՞ք պատերազմ չի լինում։ Ձեր բանակցելը ինչի՞ շուրջ է, կարո՞ղ եք ասել, տալու շուրջ է. գլուխ եք գովում, որ երեք տարի բանակցում եք հանձնելու շո՞ւրջ։ Չեմ հասկանում, էd ո՞ր իշխանությունն ա, որ անդադար խոսում ա զիջելու մասին, կա՞ առհասարակ նման իշխանություն աշխարհում։ Այդտեսակ իշխանությունները, ընդանհրապես չեն լինում, սա երևի եզակի դեպք է։
Ինչո՞ւ Հայաստանում քաղաքացիները բարձր գնահատեցին Նիկոլ Փաշինյանի բաց նամակը Միխեիլ Սաակաշվիլուն Ռուսաստանի հետ պատերազմում պարտվելուց հետո, որովհետև նա ճշգրտորեն գնահատում էր վիճակը ու ասում էր՝ դու քո ժողովրդին տարել ես պարտության, դու ես պարտվել, ոչ թե ժողովուրդը, բայց եթե դու մնաս, էդ պարտությունը լինելու է արդեն ժողովրդի պատրտությունը, ծանրանալու է ժողովրդի վրա, չի թողնի զարգանալ, նայել առաջ և այլn։ Ասեք, որ 100 տոկոսանոց ճիշտ էր Նիկոլը, երբ դիմում էր Վրաստանի նախագահ Միխեիլին։
Դու քո երկրին պետք է շանս տաս ապրելու, այս դեպքում` քո գնալով, որքան էլ քեզ անձնապես այդ փաստը դուր չգա։
Անցած տարիներ ի՞նչ արեց Նիկոլը, երբ հայտնվեց նույնությամբ Սահակաշվիլու օրին, ասաց, լավ հրաժարական եմ տալիս, բայց եկեք գնանք ընտրության, թող ժողովուրդը որոշի, այսինքն՝ շատ լավ հասկանալով թե ինչ է անում, միևնույն է՝ արեց, այսինքն մնաց, զոռով վերընտրվեց, ու պարտությունը ծանրացրեց ողջ ժողովրդի վրա՝ խլելով շանսը վերածնվելու։
Գիտե՞ք, ժողովուրդը հո պետականություն պահելու մասնագետ չէ, որ ճշտագույն կողմնորոշվի, ճիշտ ընտրություն կատարի․ կարող ա քեզ ա ընտրել հազար ու մի պատճառով, բացի վարչական ռեսուրսից, ճնշումներից, գուցե՝ փողից, կան նաև մարդիկ, որ գուցե հավանել են, գուցե հարևանի ինադու են ընտրել, մեր եկրում դեռ քվեարկում են ինչ-որ մեկին ինադու, ոչ թե հանուն պետության։ Ինչ-որ բանի համար ընտրել ա, բայց հո դու բոլորից լավ գիտեիր, որ ընտրվելու ենթակա չես, կառավարելու կարող չես։ Պետք է ասես էս պաշտոնը իմ հագով չէ, պարտություն բերած եմ, չի ստացվի էլ լավ բան բերեմ, գնում եմ․ ոչ թե ասես՝ ինձ մանդատ են տվել, որ ինչ ուզեմ անեմ։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ինքը, վերջերս երկու անգամ ասաց պետականության կորստի հնարավորության մասին։ Այո, ժողովուրդ, պետութունը կորցնելու առաջ ենք կանգնած ու դա մեկ պատճառով է՝ Հայաստանում իշխանության այս մարդիկ են։ Քանի նրանք են, կորստի վտանգը լինելու է։ Այս իշխանությունը միևնույն է՝ կանգնելու է արտահերթ ընտրություննների առաջ․ քանի իրենք են, հերթական ընտրություն չի լինելու, միշտ լինելու է արտահերթ․ կարևոր է, որ ընտրությունից առաջ հասկանան, որ իրենց չմասնակլցելը պետության գոյությանը շանս է տալու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը