12 12 2022

«Կարճ ասած»․ Արցախի ղեկավարության շեշտադրումները․ համախմբվել ու ի՞նչ անել



 

2019 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը մի սրտաճմլիկ գրառում է անում ֆեյսբուքում։ Դա էն ժամանակ էր, որ ամիսը մեկ վերտալյոտով գնում էր Արցախում ծառայող տղուն տեսնելու․ մի անգամ ավտոյով էր գնացել․ գրում է, թե մի արցախցի ջուր լցրեց իր ավտոյի հետևից․ ու շարունակում է՝ «Ցավդ տանեմ, եղբայր, ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»: Տարին չանցած՝ ստորագրեց կապիտուլյացիան։ Միակ դեպքը, որ ես կուզենամ Նիկոլ Փաշինյանը թեկուզ 10 ավտոշարասյունով հարկատուներիս փողերը քամուն տալով գնա, դա Արցախն է․ հլա մի անգամ գնա Արցախի Հանրապետություն, Վերածննդի հրապարակում հավաքի ժողովրդին ու ընդամենը մի րոպեանոց միտինգ արա հետ արի։ Էդ որ Երևանի կենտրոնը ազատում եք մարդկանցից, որ Նիկոլն ու Աննա անցնեն, հետո նկար գցեն, թե զբոսնում ենք, կարող ե՞ս էդ զբոսանքդ կազմակաերպել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, էնքան լավ բնություն է։ Հլը գնա, էլի ավտոյով ես գնալու, վերտալյոտով չես կարող, գնա՝ տեսնենք, կարող է էդ ջուր շփող քաղաքացու բախտը բերել է ու ողջ է մնացել քո բերած աղետից, հլը տեսնենք, հետևիցդ կամ վրադ ինչ է հիմա շփելու։ Էս պահին Արցախում դարձյալ ծայրահեղ վիճակ է, Արցախը շրջափակման մեջ է, Հայաստանին կապող միջպետական մայրուղին փակ է, ու Հայաստանի իշխանությունը չկա։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, սադրիչներ, ինչոր բնապահպանական պատճառաբանությամբ այսօր առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Սա երկրորդ անգամ է։ Այս անգամ փակել են վրաններով, ավելի մեծ թվով։ Առաջին անգամ երբ փակեցին, Հայաստանում մի քիչ աղմուկ բարձրացավ, ռուս խաղաղապահները բանակցեցին, երեք ժամ հետո բացվեց ճանապարհը։ Այս անգամ Հայաստանում աղմուկը շատ քիչ էր, իշխանությունը էլի գցեց ռուսների գրպանը։ Վաղը էլի կփակեն ու արդեն կլինի սովորական բան։ Ասել եմ ու ասում եմ, ամենավատը կլինի այն, որ մենք հարմարվենք էս վիճակին, ամեն օր մի կտոր մեր սահմանից հանձնելուն, մշտական զոհերին ու վիրավորներին։ Հարմարվել վիճակին և ապրել մշտական կորուստների, սթրեսների ու ստորացման պայմաններում։

Էս պահին պետք է իշխանությունը իրեն պատերով տար, մի բան աներ, բայց ասում են՝ հույս ունենք, որ․․․ և այլ անկապ մտքեր։ Ի՞նչ հույս․ դու գնացել-ստորագրել ես թղթեր, միջանցք ես հանձնել, բա կարգավորի՛ր մարդկանց տեղաշարժը, բո էլ ինչի՞ համար ես կոչվում իշխանություն։ Արցախի բոլոր այն ճանապարհներին, որով թշնամին անցնելու ու քաղաքացիներին հանդիպելու հնարավորություն ունի, միշտ սադրանքների է դիմում․ որ պահին ինչ սադրանք ուզում, անում է, որովհետև իրենց մեջքին Ադրբեջանի իշխանութունն է, հայի մեջքին ո՞վ է, ու՞ր է հայերիս իշխանությունը, էն լեգիտիմ, պողպատյա չագուչովները ու՞ր են։ Ադրբեջանցի իբր բնապահպանը գորշ գայլերի նշանն է ցույց տալիս խաաղապահին, իբր բնապահպան է։ Ադրբեջանցիները ո՞վ եղան, որ գնում են Արցախում հանք են ստուգում, վաղն էլ կարող են բոլոր հիմնարկները ստուգելու իրավունք իրենց վերապահել։ Բա որ ասում են երկիրը հանձնել են Ալիևին, ճիշտ են ասում, հանձնել եք, որ գնաք Կատար ֆուտբոլ նայելու, էնտեղից նկարներ հրապարակելու, այ ընդամենը դրա համար։

Արցախիները Վերածննդի հրապարակում են հավաքվում․ հասկանալի է, ուրիշ ի՞նչ անեն․ բայց արցախցիները հասկացա՞ն, որ էսօր հրատապ Վերածննդի հրապարակում հավաքվելու կարիք չէր լինի, եթե մի քանի օր հավաքվեին Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին զուգահեռ, իրենց մոտ, Ստեփանակերտում։ Նենց չէ, թե մենակ Նիկոլն է մեղավոր․ իրենք էլ էին անտարբեր․ կողքները զինված խաղաղապահ էր կանգնած, Արայիկը երևի ասում էր՝ սաղ նորմալա, մենք Նիկոլի դեմ չենք դուրս գա, հանգիստ նստում մտածում էին, թե՝ փրկված են։ Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել, ճիշտ վերլուծում է Ադրբեջանի նպատակները ու դիմում է ՀՀ իշխանություններին, ժողովրդին, սփյուռքահայությանը, արցախցիներին, թե՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի: Ես չհասկացա ինչ է ուզում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը․ Պարոն Թովմասյան, մի կողմ դնեն տարաձայնությունները ո՞ւ․․․ Ի՞նչ անեն։ Պարոն Թովմասյան, տարաձայնությունները դնեն մի կողմ ու ի՞նչ, գնան համախմբվեն Նիկոլի շու՞րջ, որ արագ հանձնի՞ Արցախը, ձեզ էլ մեջը՞, թազա Լևոն Տեր-Պետրոսյա՞ն եք խաղում գլխներիս։ Էս պահին ասենք համախմբված նստած են, հետո՞։ Չե՞ք տեսնում, որ որոշում կայացնողը Փաշինյանն է, նա էլ բանակցում է մի տարբերակի շուրջ, որի համաձայն դուք՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի եք։ Դուք, Նիկոլի համար Ադրբեջանի քաղաքացի եք, ազգայն փոքրամասնություն, չե՞ք հասկացել դեռ։ Եթե չես ուզում էդ թեմայով համախմբվեն, ուրեմն պետք է կոչ անես, որ համախմբվեն ու հեռացնեն Նիկոլին կամ կոչ արա Նիկոլին ինքնակամ հեռանա։ Ուղղակի անհասկանալի է ու անտրամաբանական ձեր կոչերն ու հայտարարությունները, համախմբվեն Նիկոլի շուրջ, որ հանձնի՞, թե՞ համախմբվեն Նիկոլի դեմ, որ չհանձնի։ Անկեղծ չեմ հասկանում, ուզում եմ, բայց չեմ կարողանում, ուղեղիս մեջ չի տեղավորվում։ Էս երկու տարում Արցախում 5 հատ միտինգ եք արել, մի քանի հատ ԱԺ հրատապ նիստ եք ունեցել, էդ ե՞րբ եք կոնկրետ ձեր պահանջները դրել ու եկել էդ պահանջների հետևից։ Համախմբվել էին, հայտարարություն էին ուզում ընդունել, ձեր Նիկոլի թիմը տեքստից ջնջել էր Արցախի Հանրապետություն անունը, գրել էր ԼՂ-ում ապրող ժողովուրդ, քեզ պետության քաղաքացուց դարձրել էր ինչ-որ վիճելի տարածքում ապրող ժողովուրդ, ինքնորոշում բառը հանել էր, օկուպացիա բառը հանել էր, մի հատ ձայններդ չլսվեցին։ Դուք չե՞ք տեսնում, որ ձեր վիճակի ուղիղ մեղավորը Հայաստանի այսօրվա իշխանությունն է, որքանո՞վ է Փաշինյանը խանգարել, որ չլինի այն, ինչ եղել է։ Առանց Փաշինյանի օգնության կարո՞ղ էր այս ամենը անել Ալիևը։ Սա թողել եք մի կողմ ո՞ւմ եք կոչ անում համախմբվել ու՝ ինչի՞ շուրջ։ Իսկ կարող է՞ Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբվենք, որ իր բիզնեսները փրկենք։ Մի անգամ միացավ արցախցին Արայիկի շուրջ, ինքն իր ձեռքով գնաց ընտրեց, մի քանի ամիս անց ինչ ուներ հանձնեց ու դարձավ փախստական։

Մեզ, մեր եղբայրներին, հարազատներին թուրքերը կոտորում են իրենց բայրաքթարերով, ֆոսֆորային ռումբերով այրում են բոլորին ու ամեն ինչ, Նիկոլը չի վիրավորվում որ իրեն թուրք են ասում։ Փաշինյանը երևի չի ջոկել, ախր նրան չեն ասում թուրք, որ վիրավորվի կամ չվիրավորվի, այլ նրա համար որովհետև հայ ժողովրդին նույնքան վնաս է տվել, որքան թուրքերը, համարում է, որ նրանց չափ վատություն է արել․ բա 5 հազարին տարար մահվան բերան, մենակով, բա էլ ինչ եք ուզում։ Մարդիկ ասում են, դու չես վիրավորվում, որ քեզ թուրք են ասում, իսկ թուրքերը ևս չե՞ն վիրավորվում երբ իրենց հայ են ասում։ Մի ղեկավար դու ես, մի ղեկավար Էրդողանն է, նա իր երկրի շահերի համար աշխարհն է քանդում, դու Հայաստանն ու Արցախն ես քանդում հանուն քո ՔՊ շահերի։ Թուրքերի մատը փուշ ա մտնում, սաղ կուսակցությունով մի ամիս ցավակցում եք, էն էլ՝ տարածաշրջանի ժողովուրդների անունից։ Բա չեք վիրավորվի․ պատերազմում 5 հազար զոհ տալուց հետո Փաշինյանը քա՞նի անգամ է ճաշի նստել Ալիևի հետ, Արարատը, Ալենը, Արմեն Գրիգորյանին էլ չասեմ։

Կարճ ասած՝ Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն հարցազրույց է տվել, ասում է՝ հիմա լավ ժամանակն է Հայաստանից մեր ուզածները վերցնելու։ Իրենք տեսնում են, որ իրենց համար ոսկի ժամանակներ են, էսպիսի իշխանություն Հայաստանը կարող է ունենալ մեկ էլ մի 5 հազար տարի հետո․ դրա համար ուզումեն վերցնել հնարավոր ամեն բան։

Հիմա ողջ հայ ժողովուրդը՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում, պետք է մտածի՝ հանձնե՞լ, թե՞ պայքարել ու փրկել։ Նիկոլը հանձնելու կողմնակից է, կռվով թե առանց կռվի, իր համար ինչպես երևում է՝ մեկ էդու, ժողովուրդ, դո՞ւ ինչ ես ուզում․ եթե ուզում ես փրկել, ապա ի՞նչ ես անում դրա համար։ Փրկելու համար պարտադիր չէ պատերազմ անել, պետք է ունենալ ընդամենը իշխանական վերնախավ, որի շահերը ազգային են, այլ ոչ կուսակցական, ՔՊ-ական։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ