25 09 2020

Ի՞նչ ելույթներ են ունեցել ՀՀ չորս ղեկավարները ՄԱԿ-ում. «Հիշողության թարմացում»



Օրերս տեղի ունեցավ ՄԱԿ-ի 75-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում առաջին անգամ առաջնորդների ելույթները հեռարձակվում էին տեսագրված տարբերակով՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակից դրդված։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ գլոբալ մարտահրավերներին և խոսեց ՄԱԿ-ի որպես կառույցի կարևորության մասին:

Ամենից ոշագրավ հանգամանքն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից ժամեր առաջ ելույթ էին ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները, ովքեր հակահայկական ելույթներ ունեցան: Ավելին՝ անգամ Ադրբեջանի ղեկավարը կոնկրետ մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի ղեկավարի հասցեին, ասելով, որ նա պայմանավորվածություններ է խախտել:

Ղեկավարներիր ելույթներից հետո սկսվեցին քննադատություններն այն մասին, որ Փաշինյանը ոչ միայն համարժեք պատասխան չտվեց Ադրբեջանի նախագահին, այլ նաև ընդհնարապես չանդրադարձավ ոչ հակամարտությանը, ոչ էլ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին:

Այսօր կներկայացնենք, թե Նիկոլ Փաշինյանի նախորդ ելույթը ՄԱԿ-ում և առհասարակ ՀՀ նախորդ 3 ղեկավարների ելույթներն ու դրանց բովանդակությունը ՄԱԿ-ի ամբիոնից:

Հաղորդումը կարող եք նայել նաև «5-րդ ալիքի» եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ