Օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց նոր նախագիծ «Իմ քայլը» խմբակցության կողմից, որով նախատեսվում էր բաց և փակ տարածքում դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքի չափը բարձրացնել՝ դարձնելով համապատասխանաբար 20 և 50 հազար դրամ: Սակայն նախագիծն այդպես էլ ԱԺ օրակարգում չընդգրկվեց, սակայն չի բացառվում, որ այն որոշակի շտկումներից հետո նորից կքննարկվի խորհրդարանում:
Նոր նախագծին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ասել, որ քաղաքացիները տուգանքի էությունը սխալ են հասկանում և իրականում այդպես բյուջե չեն լցնում: Միրզոյանը նաև նշել էր, որ եթե մեկ անգամ քաղաքացին տուգանվել է դիմակ չկրելու համար, պետք է այնպիսի մեխանիզմներ մտցվեն, որ երկրորդ տուգանքն ավելի շատ լինի:
Տուգանքներին նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան վերջին ասուլիսներից մեկի ժամանակ, ասելով որ քաղաքացիներին տուգանելով, փորձում են բարձրացնել քաղաքացիների պատասխանատվության զգացումը:
Այսօր կանդրադառնանք իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք հետո հենց իրենք իրենց գործողություններով, ինչպես նաև այլ հայտարարություններով հերքել են, կամ հրաժարվել դրանցից:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը