07 07 2020

Եկեղեցին՝ վերջին երկու տարում իշխանության թիրախում. «Հիշողության թարմացում»



Վերջին օրերին նորից սկսեցին քննարկումները հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին: Քննարկումներն ու քննադատությունները կրկին սկսվեցին այն բանից հետո, երբ e-draft.am կայքում հրապարակվեց նախագիծ Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ կրթական նոր չափորոշիչից և ծրագրերից դուրս բերվելու մասին:

Հոգևորականները նշում են, որ նագածն իրենց հետ չի քննարկվել, և ընդհանուր առմամաբ դեմ են արտահայտվում այս փոփոխությանը, նշելով, որ եկեղեցու պատմությունը պետության և ինքնության պահպանման կարևոր երաշխիքներից մեկն է:

Բայց նշենք, որ այս խոսակցությունները նոր չեն, դրանք սկսվել են դեռ նախորդ տարվանից, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ դպրոցկան ծրագրում փոփոխություններ են լինելու:

Քանի որ այդ ընթացքում նաև բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձան հայոց լեզուն ու հայոց պատմությունը, շատերը սա դիտեցին մեկ հարթության մեջ և նշում էին, որ սա հայագիտական առարկաների ու Հայոց եկեղեցու դեմ պայքար է:

Այսօր կանդրադառնանք վերջին երկու տարվա ընթացքում եկեղեցու վերաբերյալ նոր իշախնությունների վերաբերմունքին, որն ունեցավ տարբեր դրսևորումներ:

Հաղորդումը կարող եք դիտել նաև 5-րդ ալիքի եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ