Օրեր առաջ հերթական միջադեպը տեղի ունեցավ ոստիկանների մասնակցությամբ, այս անգամ թիրախում նաև լրագրողներն ու օպերատորներն էին: Իրադարձությունները զարգացան այն բանից հետո, երբ լրագրողները ԱԱԾ շենքի դիմաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունից հետո իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում, իսկ ոստիկանությունը որոշեց ազատել այն հատվածը, որտեղ կանգնած էին լրագրողները:
Արդյունքում մի քանի լրագրողներ և օպերատորներ տարբեր վնասվածքներ ստացան, նաև վնասվեցին մի քանի լրատվամիջոցների տեսանկարահանող և ուղիղ եթեր ապահովող սարքավորումները:
Այս դեպքից և դրան հաջորդած արձագանքներից կարելի է հասկանալ, թե ներկայիս իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն լրագրողների աշխատանքի նկատմամբ: Եվ առաջարկում ենք որոշ օրինակներով և հրապարակային հայտարարություններով, որոնք եղել են վերջին երկու տարիների ընթացքում, հասկանալ, թե ինչ էին ասում ազատ մամուլի մասին սկզբում և ինչ են անում հիմա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը