15 05 2020

Ի՞նչ խոստումներով Փաշինյանն եկավ իշխանության և քանի՞սը կատարեց․ «Հիշողության թարմացում»



Ի՞նչ փոխվեց Հայաստանում իշխանափոխությունից հետո, ամենատարբեր ոլորտներում աննախադեպ առաջընթաց ունենալու համար ի՞նչ խոստումներ լսեցինք և ի՞նչ ունենք այսօր՝ իշխանափոխությունից երկու տարի անց: 

Այս անգամ խոսելու ենք Հայաստանի նոր իշխանությունների խոստումներից, որոնք հնչեցին և՛ իշխանափոխության օրերին, և՛ իրենց կառավարման սկզբնական շրջանում, և թե դրանցից որոնք իրականություն դարձան, որոնք այդպես էլ մնացին խոստումների մակարդակում, իսկ որոնք հետո որակվեցին էմոցիոնալ խոստումներ: 

Ամեն դեպքում, ժողովուրդը ներկայիս իշխանությանն ընտրեց հենց այն խոստումների իրականացման համար, որոնց կատարմանը երկար տարիներ սպասում էր: Եվ այդ օրերին մարդիկ ոգևորված փողոց էին դուրս գալիս, որովհետև այն ժամանակվա ընդդիմադիրները պնդում էին, վստահեցնում էին, որ եթե իրենք գան իշխանության ամեն ինչ լավ է լինելու, չի լինելու կոռուպցիա, աղքատություն, մարդիկ ավելի արժանապատիվ կյանքով են ապրելու, արդարություն է լինելու ամենուր, չեն լինելու անհիմն տույժեր ու տուգանքներ ու վերջապես Հայաստանում զարգացում է լինելու:

Ըստ ոլորտների առանձնացրել ենք, թե ինչ հեռանկար էին խոստանում, և ինչ պատկեր ունենք հիմա: 

Հաղորդումն առաջարկում ենք դիտել նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ