09 09 2019

Այս նախագծում փորձ էր արվում նույնականացնել Սփյուռքն ու ոչ ռեզիդենտը․ Եղիշե Սողոմոնյան



ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենսդրական փոփոխությամբ մարզերում գործի դնել հիփոթեքային վարկավորման այն սկզբունքը, երբ երկրորդային շուկայից գնվող բնակարանի տոկոսագումարները հատուցվում են եկամտահարկից։

Խորհրդարանը մերժեց նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը մեկնբանեց բացասական եզրակացությունը այսպես․ «Այս նախագծում փորձ էր արվում նույնականացնել Սփյուռքն ու ոչ ռեզիդենտը։ Իրականում մենք գիտենք, որ սփյուռքը հայությունն է, իսկ ոչ ռեզիդենտի մեջ կարող են լինել այլազգի շատ քաղաքացիներ։ Ասել ոչ ռեզիդենտ՝ նկատի ունենալով, որ Սփյուռքը կգա և ներդրումներ կանի, կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ։ Հաջորդ խնդիրն այն է, որ այն քաղաքացիները, որ մնացել են Հայաստանում, չպետք է ավելի վատ պայմաններում գտնվեն նույնիսկ այն հայ քաղաքացիներից, որոնք լքել են Հայաստանը և գտնվում են օտարության մեջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ