21 03 2023

Արդեն յուրայինների են նշանակում, դարձել ենք ազգ-ԺՊ. Ի՞նչ է կատարվում Բրյուսովի համալսարանում



Տևական ժամանակ է, ինչ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Օրեր առաջ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Ի՞նչ է կատարվում իրականում համալսարանում, ինչո՞ւ պարտված թեկնածուն նորից վերադարձավ բուհ, ի՞նչ խնդիր է լուծում այս ձևով իշխանությունը, ինչպե՞ս կարող են այս գործընթացները անդրադառնալ ուսումնական պրոցեսի վրա: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի և Բրյուսովի համալսարանի կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի դեկանի ԺՊ Էռնեստ Ավանեսովի հետ:

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ