2018թ․ հոկտեմբերի 24-ին Աժ եթերում Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումներին՝ ասելով․ «Մեր տեսակետը այն է, և հայկական կողմի տեսակետը՝ պաշտոնական արձանագրված, միշտ դա է եղել, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ես չեմ պատկերացնում հարցի կարգավորում։ Ոչ թե չեմ պատկերացնում, որ չեմ ուզում պատկերացնեմ։ Ենթադրենք ես ասեմ ասեմ՝ այո, ես առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պատկերացնում եմ հարցի լուծում։ Հայտարարեցի, դրանից իրականությունը փոխվու՞մ է։ Չի փոխվում իրականությունը։ Մենք պետք է մեր հայտարարությունները անենք իրականության վրա հիմնվելով, որպեսզի այդ հայտարարությունները որևէ արժեք ունենան»։
Հետագայում, արդեն, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, Նիկոլ Փաշինյանն ադեն Արցախի կարգավիճակի մասին այլևս չէր խոսում՝ այն համարելով ադրբեջանական։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը