04 02 2020

Միջնորդությունները մերժելուց բացի, Դուք ունեք նաև պարտականություններ․ Ալումյանը՝ դատավորին



Ռոբերտ Քոչարյանի և մուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստին Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, թե ինչու չի ներկայացել նախորդ դատական նիստին․ «Նախորդ դատական նիստին իմ չներկայանալու պատճառը իմ կարծիքի արտահայտման  միակ ձևն էր, որը դուք ինձ թողել էիք։ Որվհետև դատական նիստերից մեկում տուժողի իրավահաջորդ դատական նիստին ներկայացած Էդիկ Հարությունյանի կողմից հնչեց  արտահայտություն, որի իմաստը չհասկանալով ես անձամբ առաջարկեցի հստակություն մտցնել, թե ի՞նչ նկատի ուներ այդ արտահայտությունը անելով։ Դուք պարտավոր լինելով դատավարության ընթացքում ապահովել դատավարության բնական ընթացքը, փոխանակ ինքներդ պարզեք ինչ նկատի ուներ Հարությունյանը, որևէ ձևով  չարձագանքեցիք այդ արտահայտությանը, որից հետո հետագայում երկու կողմերին դիտողություն արեցիք»։

Մանրամսն՝ տեսանյութում  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ