«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի համոզմամբ հարկային կարգավորման դաշտում արվող ցանկացած փոփոխություն ազդում է ներդրումային միջավայրի վրա։ Պատգամավորն իր ելույթում ընդգծեց, որ մեր երկրում ներդրումային միջավայրը բարենպաստ չէ , և քանի որ առնվազն չունենք անհրաժեշտ ներդրումային հոսքերը, հարկային կարգավորումներ անելիս պետք է հաշվի առնել նաև այդ փաստը։
« Ուզում եմ հասկաանլ, թե այս նախագիծն ինչ ազդեցություն է ունենալու բիզնես նախագծերի և բիզնես մջավայրի վրա ։ Առնվազն 2 զեկուցողերն ամբողջական ազդեցության մասին չներկայացրեցին և ես հորդորում եմ, որ հարակից զեկուցողն այդ մասով անդրադարձ կատարի , որովհետև խնդիրը միայն հարկային մարմնի համար հեշտացնելը չէ, կարևոր է թե այդ փոփոխությունն ինչ ազդեցություն է ունենալու ներդրումային միջավայրի վրա»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը