Այսօր Վարչապետ Փաշինյանը հանդիպել է մի քանի գործարարների հետ` նպատակ ունենալով ակտիվացնել երկրի տնտեսությունը և ներդրումային միջավայրը։ Այս հանդիպումների շարքը կրկին հաստատում է, որ Կառավարությունը նույնիսկ այս ծանր փուլում չի կարողանում ձևավորել երկրի հետ պատերազմական շրջանի ներդրումային քաղաքականությունը։ Գաղտնիք չէ, որ մինչև պատերազմն էլ այս Կառավարությունը չի կարողացել իրագործել որևէ արդյունավետ բարեփոխում, օրինակ` գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։ Ավելին, գործող Կառավարությունը իր բազմաթիվ քայլերով ոտնակոխ արեց երկրի ներդրումային միջավայրի գրավչությունը։
Այսօրվա «տետատետ» հանդիպումները չեն կարող բարելավել երկրի տնտեսական և ներդրումային միջավայրը, որտեղ անգամ բացակայում էին ոլորտային նախարարները։ Արդեն ակնհայտ է, որ Կառավարությունը չունի կարողություն ձևավորել «հետ պատերազմական տեսլական»` երկրում իրականացնելու իրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Կառավարությունը չի գիտակցում, որ հաշվի առնելով առկա մարտահրավերները Հայաստանին անհրաշետ է էականորեն «նոր սերնդի» ներդրումային քաղաքականություն իր հստակ խնդիրները և միջոցառումներով (օրինակ` վերացնել վարչարարական խոչընդոտները, մոդեռնիզացնել կարգավորող օրենսդրությունը և այլն):
Ներդրումային միջավայրը չի կարող լինել «առողջ» եթե առկա է քաղաքակական անկայություն և Կառավարության կողմից ձեռնարկած քայլերը անորոշ են և ոչ կանխատեսելի, եթե առհասարակ Կառավարությունն ինչ-որ բան փորձում է իրականացնել։ Կառավարության վերջին մի քանի տարիների գործողությունները կամ անգործությունը բացասական հարված հասցրեց թե տեղական բիզնեսին և թե օտարերկրյա նեդրողներին, որոնք, ի թիվս այլոց, պարզապես չհավատացին այս Կառավարությանը, որտեղ պետական ինստիտուտները արդյունավետ չէին գործում և որոշումների կայացման գործընթացը կենտրոնացված էր։
Ավելին, իշխանության ներկայացուցիչների պարբերաբար հարձակումները դատական համակարգի վրա ևս վատթարացրեցին Հայաստանի ներդրումային միջավայրը և ուղղակի ազդեցին օտարերկրյա և տեղական ներդրումների ծավալների նվազեցման համար։ Տեղական բիզնեսը պարզապես չվստահեց գործող Կառավարությանը, որ իր սեփականության իրավունքի պաշտպանությունը ապահովված է։ Գործադիր իշխանությունը չկարողացավ ապահովել թե օտարերկրյա ներդրումները կարգավորող օրենսդրության կայունությունը և թե այդ ներդրողների համար տնտեսավարման հավասար և ոչ խտրական պայմանները։
Այսպես, հետ պատերազմական այս փուլում Հայաստանին անհրաժեշտ են ներդրումների խթանման կուռ և արդյունավետ գործող համակարգ և բարենպաստ ներդրումային միջավայր, որոնք կարող են ստեղծվել և կյանքի կոչվել միայն այլ որակ ունեցող կառավարության կողմից։
Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը