08 12 2021

Երկնիշ տեմպերով աճում են ոչ թե ներդրումները, ՀՆԱ-ն, կամ տնտեսություն, այլ պետական պարտքը․ Ավետիսյան



Արձանագրում ենք, որ 2020 թվականին աղքատությունը աճել է միջին մակարդակը, և որ շատ ավելի մտահոգիչ է չափավոր աղքատությունը այսինքն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների թիվը մոտեցել է 50 տոկոսի։ Աժ ամբիոնից այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատագմավոր Թադևոս Ավետիսյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեն։

«Մենք պետք է նայենք, տեսնենք՝ ինչ վիճակում ենք հայտնվել, հայտնվել ենք մի վիճակում, երբ առաջանցիկ աճում է մեր երկրում  երկնիշ տեմպերով աճում են ոչ թե ներդրումները, ոչ թե ՀՆԱ-ն, կամ տնտեսություն, այլ պետական պարտքը, և առաջանցիկ աճում են գները, ինչքան էլ նախարարը պարզ կամ բարդ հիմնավորումներ բերի դրանից բան չի փոխվում։ Փաստ է այն, որ թոշակ ու նպատս չի ավելացել, նվազագույն աշխատավարձ չի ավելացել, բայց նույն պաշտոնական վիճակագրությամբ օրինակ առաջանցիկ ավելանում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը»,-ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ