08 12 2021

Աշխատավարձը նվազել է 0.4 %-ով, կառավարությունը մանիպուլացնում է հանրությանը. Վահե Հակոբյան



Ելույթս սկսեմ հնչեցնելով ԵՏՄ մեր գործընկերների ՀՆԱ-ի կանխատեսումները 2022-ի համար՝ ՌԴ 2,8 տոկոս, Ղրղզստան՝4.7 Ղասախստան 3.7 , Վրաստան՝ 5.5 տոկոս, սա այն պարագայում, որ այս երկրներն ունեն կայուն տնտեսություն և չունեն անվտանգային լուրջ խնդիրներ, ինչպես մենք: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: «Իսկ մեր 7 տոկոսը անիրականանալի է և դժվար հավատալի, կապիտալ ծախսերը 2022-ին նախատեսվում է ավելացնել 140 միլիարդով, այն պարագայում, երբ կառավարությունը այս տարվա համար շուրջ 30 տոկոս ծախսերը չի կատարել, ո՞նց է սա արվելու»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ